Գեղածնկիկ (լատին․՝ Calligonum), ջուզգունհնդկացորենազգիների ընտանիքին պատկանող բույսերի ցեղ է։ Բույսերը մեծ, ճյուղավորված են, տերևները՝ աննշան, թելանման։ Ծաղիկները երկսեռ են։ Պտուղն ընկուզիկ է, խոշոր և ծակոտկեն գնդաձև հավելուկով, որն առաջացնում է առագաստայնության մեծ գործակից։ Պտուղները տարածվում են քամու միջոցով։ Հայտնի է ավելի քան 150 տեսակ, տարածված Հյուսիսային Աֆրիկայի, Արևմտյան Սիբիրի, Միջին, Կենտրոնական և Առաջավոր Ասիայի ավազոտ անապատներում և տափաստաններում։
Հայաստանում հանդիպում է կիսաանապատային գոտիներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 708)։