Գեղածնկիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեղածնկիկ
Calligonum polygonoides.JPG
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Հնդկացորենազգիներ (Polygonaceae)
Ենթաընտանիք Հնդկացորենայիններ (Polygonoideae)
Տրիբա Calligoneae
Ցեղ Գեղածնկիկ (Calligonum)
L., 1753

Գեղածնկիկ (լատ.՝ Calligonum), ջուզգուն հնդկացորենազգիների ընտանիքին պատկանող բույսերի ցեղ է։ Բույսերը մեծ, ճյուղավորված են, տերևները՝ աննշան, թելանման։ Ծաղիկները երկսեռ են։ Պտուղն ընկուզիկ է, խոշոր և ծակոտկեն գնդաձև հավելուկով, որն առաջացնում է առագաստայնության մեծ գործակից։ Պտուղները տարածվում են քամու միջոցով։ Հայտնի է ավելի քան 150 տեսակ, տարածված Հյուսիսային Աֆրիկայի, Արևմտյան Սիբիրի, Միջին, Կենտրոնական և Առաջավոր Ասիայի ավազոտ անապատներում և տափաստաններում։

Հայաստանում հանդիպում է կիսաանապատային գոտիներում։

Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «գեղածնկիկ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 708 CC BY-SA icon 80x15.png