Jump to content

Գարեգին (անձնանուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարեգին
Garegin
Տեսակարական անձնանուն
Գիրլատինական այբուբեն
ՉշփոթացնելԳարեգին
Կապված հոդվածներ«Գարեգին» սկսվող էջեր
 Garegin (given name) Վիքիպահեստում

Գարեգին տարածված հայկական արական անուն է։ Հայերի մեջ տարածված է եղել տակավին 4-5-րդ դարերից, հետո առժամանակ մոռացվել է և միայն վերջին դարերում սկսվել է կրկին գործածվել։ Քանի որ այս անունը փոխառություն չէ, և ոչ մի ազգի մոտ գործածական չէ, ուստի ստուգաբանությունը պետք է փնտրել նախահայկական լեզուների մեջ։ Հայկազյան բառարանը այս անունը չի ստուգաբանում, իսկ Հրաչյա Աճառյանը համարում է անհայտ ծագման բառ։ Տարածված տարբերակ է նաև գարուց ալկոհոլային խմիչք ստացողներին անվանել են Գարե գինեգործ- Գարեգին։ Կրճատ կան Գարեն, Գարիկ, Գարո ձևերը։ Սրանից կա նաև Գարեգինյան ազգանունը։ Որոշ բարբառներում կա Գարագին տարբերակը[1]։

Հայտնի կրողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Է. Գ. Դուրգարյան, Անվանագիրք 1985 թ. Երևան