Jump to content

Գավա (Բուրկինա Ֆասո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Գավա
ԵրկիրԲուրկինա Ֆասո Բուրկինա Ֆասո
ՀամայնքPoni Province?
ԲԾՄ339 մետր
Բնակչություն45 189 մարդ (2019)
Գավա (Բուրկինա Ֆասո) (Բուրկինա Ֆասո)##
Գավա (Բուրկինա Ֆասո) (Բուրկինա Ֆասո)

Գավա (ֆր.՝ Gaoua), քաղաք և կոմունա Բուրկինա Ֆասոյում[1][2]։

Ընդհանուր տեղեկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավա քաղաքը գտնվում է Բուրկինա Ֆասոյի ծայր հարավ-արևմուտքում՝ Ուագադուգուից մոտ 380 կմ հեռավորության վրա, Գանայի և Կոտ դ'Իվուարի հետ սահմանների մոտ, ծովի մակարդակից 339 մ բարձրության վրա[3]։ Այն Հարավարևմտյան շրջանի և Պոնի նահանգի գլխավոր քաղաքն է։ Կոմունան ներառում է 8 քաղաքային սեկտոր և 56 գյուղ։

Քաղաքային կոմունայի բնակչության հիմնական մասը կազմում են լոբի ժողովրդի ներկայացուցիչները։ Տեղի բնակիչների եկամտի հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն է։ Գավայում գործում է Հարավ-արևմուտքի քաղաքակրթությունների թանգարանը (ֆր.՝ Musée des civilisations du sud-ouest): Քաղաքը Գաուայի կաթոլիկ թեմի կենտրոնն է, որը ձևավորվել է 2011 թվականին։

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Գավա
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 34,4 36,5 37,4 36,5 34,5 32,0 30,2 29,9 31,1 33,9 35,5 34,3 33,9
միջին ջերմաստիճանը (°C) 26,2 28,6 30,6 30,7 29,2 27,3 26,0 25,7 26,3 27,8 27,6 26,0 27,7
միջին նվազագույնը (°C) 18,0 20,7 23,9 24,9 23,9 22,5 21,8 21,6 21,4 21,7 19,8 17,6 21,5
տեղումների քանակը (մմ) 5,1 3,6 26,3 73,4 122,8 128,3 193,2 216,8 181,0 83,6 7,6 5,5 1047,2
Աղբյուր՝ [1]

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում էր 32 007 մարդ[4]։ Համայնքի բնակչությունը, 2006 թվականի մարդահամարի տվյալներով, կազմում է 52 090 մարդ[5]։

Քաղաքի բնակչության դինամիկան ըստ տարիների.

1996 2005 2006 2013
6 424 20 718 24 414 32 007

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Государства Западной Африки. Кабо-Верде // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 146—147. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
  2. Гава // Словарь географических названий зарубежных стран / отв. ред. А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп. — М. : Недра, 1986. — С. 84.
  3. «Banfora, Burkina Faso Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
  4. «Gaoua» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
  5. Vorläufige Ergebnisse des Zensus 2006 Արխիվացված 2015-07-21 Wayback Machine (PDF; 3,3 MB)
  6. Ville de Fontenay-le-Comte. Jumelages et solidarité internationale Արխիվացված 2014-10-06 Wayback Machine (Ֆրանսերեն)