Գառնիձոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գառնիձոր, Գիրեսոտ, Թափարիս, լեռնանցք Հայկական լեռնաշխարհում, Ծաղկանց լեռնաշղթայում, Թոնդրակ լեռնագագաթից մոտ 10 կմ արևելք։ Բարձրությունը 2520 մ։ Այստեղով է անցնում Բերկրի գետի ավազանը Բայազետի շրջանի (Կոգովիտ գավառ) հետ կապող միակ կարճ ճանապարհը։ Ձմռանը փակվում է։ Համապատասխանում է այժմյան Գիրեսուրին։ Թուրքերը հաճախ կոչում են Թափարիս[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 826 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 692