Jump to content

Գադար (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գադար
Գետաբերանի տեղակայումՈւրմիա լիճ
Կոորդինատներ
Տեղակայում
Երկիր Իրան
ԵրկրամասԱրևմտյան Ադրբեջան[1]
ՋրահավաքՈւրմիա լճի ավազան

Գադար (պարս.՝ گادر), գետ Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում։

Սկիզբ է առնում Զագրոսի լեռնաշղթայի Ուլուգդաղ լեռան արևմտյան լանջերից, երեք պետությունների՝ Իրանի, Թուրքիայի և Իրաքի սահմանագծերի միախառնման տեղանքից։ Գետը վերին հոսանքում կոչվում է Գադար։ Գետաբերանի բարձրությունը ծովի մակարդակից ավելի քան 2000 մետր է։

Հիմնականում հոսում է դեպի հարավ-արևելք, Նեգեդե քաղաքից դուրս գալով՝ հստակ հոսում է արևելք և կտրուկ թեքվում է դեպի հյուսիս։ Գետի վրա կառուցված են մի քանի փոքր ջրամբարներ։ Գադարը թափվում է Ուրմիո լճի հարավային եզրի ճահճուտների մեջ՝ ծովի մակարդակից մոտ 1300 մետր բարձրության վրա։

Գետի հովտում գտնվում են Թեփե Հասանլու և Հաջի Ֆիրուզ հնագիտական հուշարձանները[2][3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ghaheri, M.; Baghal-Vayjooee, M.H.; Naziri, J. (1999), «Lake Urmia, Iran: A summary review», International Journal of Salt Lake Research, 8: 19–22, doi:10.1023/A:1009062005606
  • Voigt, Mary M. (1983), Hajji Firuz Tepe, Iran: the Neolithic settlement, University Museum Monograph, vol. 50, Philadelphia: University Museum, ISBN 0-934718-49-0
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գադար (գետ)» հոդվածին։