Բրոնխաթոքային դիսպլազիա
Բրոնխաթոքային դիսպլազիա | |
---|---|
ԲԹԴ-ի ռադիոգրաֆիա | |
Տեսակ | սաղմի զարգացման արատներ և հիվանդության կարգ |
Պատճառ | բարձր հոսքով թթվածին |
Բժշկական մասնագիտություն | մանկաբուժություն |
ՀՄԴ-9 | 770.7 |
ՀՄԴ-10 | P27.1 |
Bronchopulmonary dysplasia Վիքիպահեստում |
Բրոնխաթոքային դիսպլազիա (ԲԹԴ), թոքերի քրոնիկական հիվանդություն է, որի դեպքում անհաս նորածինները, սովորաբար նրանք, ովքեր բուժվել են թթվածնի բարձր խտությամբ, երկարաժամկետ թթվածնակախվածություն ունեն[1]։ Ալվեոլները, որոնք առկա են, բավականաչափ հասուն չեն իրենց ֆունկցիան բավարար կատարելու համար[2]։ Այն ավելի հաճախ հանդիպում է մարմնի ցածր քաշ (ՄՑՔ) ունեցող նորածինների և նրանց մոտ, ովքեր երկարատև մեխանիկական օդափոխություն են ստացել՝ շնչառական դիսթրես համախտանիշը (ՇԴՀ) բուժելու նպատակով[3]։
Ներկայումս ըստ ծանրության աստիճանի ԲԹԴ-ն դասակարգվում է՝ թեթև, միջին և ծանր։ Այն փոխկապակցված է նորածնի հասունության, աճի և հիվանդության ընդհանուր ծանրության հետ[4][5]։
Ներկայացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշաններ և ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հիպոքսեմիա,
- Հիպերկապնիա,
- Սուլող շնչառություն և թուլացած շնչառության,
- Բրոնխիալ սեկրետի ավելացում,
- Հաճախակի ստորին շնչառական ուղիների վարակներ,
- Աճի և զարգացման դանդաղում,
- Թոքային սիրտ,
- Կրծքավանդակի ռենտգեն հետազոտությամբ արձանագրվում է բարձր օդակրություն, ցածր տեղակայված դիաֆրագմա, ատելեկտազ, կիստոզ փոխություններ։
Բրոնխաթոքային դիսպլազիա ունեցող նորածինների մոտ հաճախ են հանդիպում կերակրման հետ կապված խնդիրներ, որպես երկարատև ինտուբացիայի արդյունք։ Նման նորածինների մոտ հաճախ դիտվում է օրալ-տակտիլ գերզգայունություն(նաև հայտնի է որպես օրալ ավերսիա)[6]։
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկարատև և բարձր հոսքով թթվածնի մատակարարումը անհաս նորածինների մոտ առաջացնում է նեկրոտիկ բրոնխիոլիտ և ալվեոլային միջնապատերի վնասում՝ բորբոքումով և սպիագոյացմամբ։ Սա հանգեցնում է հիպոքսեմիայի։ Այսօր պայմանավորված սուրֆակտանտի կիրառմամբ, բարձր հաճախականությամբ թոքերի օդափոխությամբ, ԲԹԴ-ով նորածինները շատ ավելի մեղմ վնասվածքներ են ստանում՝ առանց նեկրոտիկ բրոնխիոլիտի կամ ալվեոլային միջնապատի ֆիբրոզի։ Փոխարենը, սովորաբար կան միատեսակ լայնացած ացինուսներ՝ բարակ ալվեոլային միջնապատերով և քիչ ինտերստիցիալ ֆիբրոզով կամ դրա բացակայությամբ։ Այդ ամենը հաճախ զարգանում է ծնվելուց հետո առաջին 4 շաբաթվա ընթացքում։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]ԲԹԴ-ն կարող է ախտորոշվել կյանքի 28 օրվա ընթացքում, եթե առկա են հետևյալ չափանիշները․
- Դրական ճնշմամբ օդափոխություն կյանքի առաջին 2 շաբաթվա ընթացքում առնվազն 3 օր։
- Շնչառական ֆունկցիայի խանգարման կլինիկական նշաներ։
- Թթվածնի լրացուցիչ պահանջ 28 օրից ավել տարիքի համար՝ PaO2-ը 50 մմ Hg-ից բարձր պահելու համար։
- Կրծքավանդակի ռադիոգրաֆիա ԲԹԴ-ին բնորոշ դիֆուզ պաթոլոգիկ փոփոխություններով։
Վարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրոնխաթոքային դիսպլազիա ունեցող նորածինները հաճախ բուժվում են միզամուղներով, որոնք նվազեցնում են հեղուկի քանակը ալվեոլներում, որտեղ տեղի է ունենում գազափոխանակությունը, և բրոնխոդիլատորներով, որոնք թուլացնում են շնչուղիների մկանները՝ շնչառությունը հեշտացնելու նպատակով[7]։ Բրոնխաթոքային դիսպլազիան մեղմելու համար կոֆեինը ևս մեկ հաճախ օգտագործվող մեթոդ է, որը նվազեցնում է բորբոքումն ու մեծացնում թոքերի ծավալը՝ դրանով իսկ մեծացնելով էքստուբացիայի հաջողությունը և նվազեցնելով մեխանիկական օդափոխության տևողությունը[8]։ Վիրուսային իմունիզացիան ևս կարևոր է այս երեխաների համար, ովքեր շնչառական ուղիներ վարակ ներթափանցելու ավելի բարձր ռիսկ ունեն[7]։
Կորտիկոստերոիդային բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կա ապացույց, որ 7 օրականից փոքր երեխաներին տրվող ստերոիդները (համակարգային կորտիկոստերոիդային բուժում) կարող են կանխել բրոնխաթոքային դիսպլազիան[9]։ Այս բուժումը կարող է մեծացնել նյարդային խանգարումների զարգացման ռիսկը (ուղեղային կաթված) և ստամոքս-աղիքային տրակտի պերֆորացիայի վտանգը[9]։
7 օրական և ավելի բարձր երեխաների համար «հետծննդյան ուշ համակարգային կորտիկոստերոիդային բուժումը» կարող է նվազեցնել մահվան և բրոնխոթոքային դիսպլազիայի վտանգը[10]։ Որոշ ապացույցներ կան, որ այս բուժումը չի մեծացնում ուղեղային կաթվածի վտանգը, այնուամենայնիվ, երկարաժամկետ հետազոտություններ են անհրաժեշտ՝ հաշվի առնելով նյարդային զարգացման արդյունքները, որպեսզի ավելի լավ հասկանանք այս բուժման տարբերակի ռիսկը[10]։ Հետևաբար հետծննդյան ուշ համակարգային կորտիկոստերոիդային բուժումը, խորհուրդ է տրվում միայն 7 օրական և ավելի մեծ երեխաների համար, ովքեր չեն կարող հանվել թոքերի արհեստական օդափոխությունից[10]։ Համակարգային կորտիկոստերոիդային բուժման օգուտներն ու ռիսկերը մեծահասակ երեխաների մոտ, ովքեր ինտուբացված չեն հայտնի չեն[10]։
Վիտամին A
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիտամին A-ի օգտագործումը ցածր քաշ ունեցող երեխաների մոտ կարող է նվազեցնել 36 շաբաթական նորածնի մահացության ռիսկը, նվազեցնել մեխանիկական օդափոխության օրերը և նվազեցնել բրոնխաթոքային դիսպլազիայի հաճախականությունը[11]։
Այլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տնային պայմաններում թթվածնային թերապիան խորհուրդ է տրվում արյան մեջ թթվածնի զգալի ցածր մակարդակ ունեցողներին[12]։
Հիպերկարբիան (արյան մեջ չափազանց շատ ածխածնի երկօքսիդ) կարող է նպաստել բրոնխաթոքային դիսպլազիայի զարգացմանը[13]։ Նորածինների մոտ ածխաթթու գազի մակարդակի մոնիտորինգը՝ համոզվելու համար, որ մակարդակը շատ բարձր կամ շատ ցածր չէ (հիպոկարբիա)[14] կարող է վերահսկվել արյան նմուշառման միջոցով (զարկերակային արյան գազային կազմ), շնչառության միջոցով (արտաշնչման), և այն կարող է շարունակաբար չափվել մաշկի միջոցով՝ օգտագործելով նվազագույն ինվազիվ տրանսմաշկային սարքը[14]։ Նորածինների մոտ ածխաթթու գազի չափման ամենաարդյունավետ և անվտանգ մոտեցումը պարզ չէ[14]։
Համաճարակաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԲԹԴ-ի հանդիպման հաճախականությունը՝ կախված ռիսկի գործոններից, բուժման մեթոդներից և կլինիկական դրսևորումներից, տարբեր հաստատություններում և երկրներում տարբեր է[15][16][17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ։Merck Manual, Professional Edition, Bronchopulmonary Dysplasia.
- ↑ ։«Bronchopulmonary Dysplasia». American Lung Association (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
- ↑ Northway Jr, WH; Rosan, RC; Porter, DY (1967 թ․ փետրվարի 16). «Pulmonary disease following respirator therapy of hyaline-membrane disease. Bronchopulmonary dysplasia». The New England Journal of Medicine. 276 (7): 357–68. doi:10.1056/NEJM196702162760701. PMID 5334613.
- ↑ Sahni, R; Ammari, A; Suri, MS; Milisavljevic, V; Ohira-Kist, K; Wung, JT; Polin, RA (Jan 2005). «Is the new definition of bronchopulmonary dysplasia more useful?». Journal of Perinatology. 25 (1): 41–6. doi:10.1038/sj.jp.7211210. PMID 15538399.
- ↑ Ehrenkranz, RA; Walsh, MC; Vohr, BR; Jobe, AH; Wright, LL; Fanaroff, AA; Wrage, LA; Poole, K; National Institutes of Child Health and Human Development Neonatal Research, Network (Dec 2005). «Validation of the National Institutes of Health consensus definition of bronchopulmonary dysplasia». Pediatrics. 116 (6): 1353–60. doi:10.1542/peds.2005-0249. PMID 16322158. S2CID 21228956.
- ↑ Gaining & Growing. "Bronchopulmonary dysplasia", Gaining & Growing, March 20, 2007. (Retrieved June 12, 2008.)
- ↑ 7,0 7,1 American Lung Association Scientific; Medical Editorial Review Panel. «Diagnosing and Treating Bronchopulmonary Dysplasia». American Lung Association. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ Yuan, Yuan; Yang, Yang; Lei, Xiaoping; Dong, Wenbin (June 2022). «Caffeine and bronchopulmonary dysplasia: Clinical benefits and the mechanisms involved». Pediatric Pulmonology. 57 (6): 1392–1400. doi:10.1002/ppul.25898.
- ↑ 9,0 9,1 Doyle, Lex W.; Cheong, Jeanie L.; Hay, Susanne; Manley, Brett J.; Halliday, Henry L. (2021 թ․ հոկտեմբերի 21). «Early (< 7 days) systemic postnatal corticosteroids for prevention of bronchopulmonary dysplasia in preterm infants». The Cochrane Database of Systematic Reviews. 10: CD001146. doi:10.1002/14651858.CD001146.pub6. ISSN 1469-493X. PMC 8530019. PMID 34674229.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 Doyle, Lex W.; Cheong, Jeanie L.; Hay, Susanne; Manley, Brett J.; Halliday, Henry L. (2021 թ․ նոյեմբերի 11). «Late (≥ 7 days) systemic postnatal corticosteroids for prevention of bronchopulmonary dysplasia in preterm infants». The Cochrane Database of Systematic Reviews. 11: CD001145. doi:10.1002/14651858.CD001145.pub5. ISSN 1469-493X. PMC 8580679. PMID 34758507.
- ↑ Huang, Li; Zhu, Diqing; Pang, Gaofeng (2021). «The effects of early vitamin A supplementation on the prevention and treatment of bronchopulmonary dysplasia in premature infants: a systematic review and meta-analysis». Translational Pediatrics. 10 (12): 3218–3229. doi:10.21037/tp-21-496. ISSN 2224-4344. PMC 8753470. PMID 35070836.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Hayes D, Jr; Wilson, KC; Krivchenia, K; Hawkins, SMM; Balfour-Lynn, IM; Gozal, D; Panitch, HB; Splaingard, ML; Rhein, LM; Kurland, G; Abman, SH; Hoffman, TM; Carroll, CL; Cataletto, ME; Tumin, D; Oren, E; Martin, RJ; Baker, J; Porta, GR; Kaley, D; Gettys, A; Deterding, RR (2019 թ․ փետրվարի 1). «Home Oxygen Therapy for Children. An Official American Thoracic Society Clinical Practice Guideline». American Journal of Respiratory and Critical Care Medicine. 199 (3): e5–e23. doi:10.1164/rccm.201812-2276ST. PMC 6802853. PMID 30707039.
- ↑ Hochwald, Ori; Borenstein-Levin, Liron; Dinur, Gil; Jubran, Huda; Ben-David, Shlomit; Kugelman, Amir (July 2019). «Continuous Noninvasive Carbon Dioxide Monitoring in Neonates: From Theory to Standard of Care». Pediatrics. 144 (1). doi:10.1542/peds.2018-3640. ISSN 1098-4275. PMID 31248940.
- ↑ 14,0 14,1 14,2 Bruschettini, Matteo; Romantsik, Olga; Zappettini, Simona; Ramenghi, Luca Antonio; Calevo, Maria Grazia (2016 թ․ փետրվարի 13). «Transcutaneous carbon dioxide monitoring for the prevention of neonatal morbidity and mortality». The Cochrane Database of Systematic Reviews. 2: CD011494. doi:10.1002/14651858.CD011494.pub2. ISSN 1469-493X. PMID 26874180.
- ↑ Fanaroff AA, Stoll BJ, Wright LL, Carlo WA, Ehrenkranz RA, Stark AR, և այլք: (2007). «Trends in neonatal morbidity and mortality for very low birthweight infants». Am J Obstet Gynecol. 196 (2): 147.e1–8. doi:10.1016/j.ajog.2006.09.014. PMID 17306659. S2CID 27489509.
- ↑ Van Marter LJ, Allred EN, Pagano M, Sanocka U, Parad R, Moore M, և այլք: (2000). «Do clinical markers of barotrauma and oxygen toxicity explain interhospital variation in rates of chronic lung disease? The Neonatology Committee for the Developmental Network». Pediatrics. 105 (6): 1194–201. doi:10.1542/peds.105.6.1194. PMID 10835057.
- ↑ Ellsbury DL, Acarregui MJ, McGuinness GA, Eastman DL, Klein JM (2004). «Controversy surrounding the use of home oxygen for premature infants with bronchopulmonary dysplasia». J Perinatol. 24 (1): 36–40. doi:10.1038/sj.jp.7211012. PMID 14726936.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրոնխաթոքային դիսպլազիա» հոդվածին։ |
|