Թոքային սիրտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոքային սիրտ
Heart - cor pulmonale- right ventricular hypertrophy (4351912426).jpg
Աջ փորոքի հիպերտրոֆիա
Տեսակհիվանդության կարգ
Հիվանդության ախտանշաններՍրտային անբավարարություն[1]
Բժշկական մասնագիտությունսրտաբանություն
ՀՄԴ-9415.0
Commons-logo.svg Pulmonary heart disease Վիքիպահեստում

Թոքային սիրտ, աջ փորոքի դիլատացիա է և անբավարարություն ի պատասխան թոքերում անոթային դիմադրության և զարկերակային ճնշման բարձրացման[2]։

Քրոնիկական թոքային սիրտը բերում է աջ փորոքի հիպերտրոֆիայի[3], իսկ սուր թոքային հիվանդությունները բերում են դիլատացիայի .[4] Հիպերտրոֆիան հարմարողական պատասխանն է ճնշման երկարատև բարձացմանը։ Առանձին մկանային բջիջները ենթարկվում նե փոփոխության՝ աճում են հաստությամբ, ինչը բերում է սրտի կծկման ուժի մեծացման։ Այս ամենը կատարվում է դիմակայելու համար հարաճող անոթային դիմադրությանը։ Դիլատացիան ձգումն է երկարությամբ, որը տեղի է ունենում ի պատասխան թոքային զարկերակի ճնշման սուր բարձրացման [5]։

Որպեսզի դասակարգվի հիվանդությունը որպես թոքային սիրտ պետք է պատճառը լինի թոքային համակարգում։ Երկու պատճառ կա անոթային փոփոխությունների զարգաման։ Մեկը փոփոխություններն են ի պատասխան հյուսվածքային վնասման, մյուսը քրոնիկական հիպօքսեմիայի հետևանքով առաջացած վազոկոնստրիկցիաներն են։ Եթե չբուժվի թոքային սիրտը կարող է բերել մահվան։ Թոքը և սիրտը սերտ կապված են միմյանց հենց։ Ամեն անգամ երբ ունենք սրտի վնասում, հավանականություն կա թոքի վնասման և հակառակը։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

(աուդիո)
Սուլող ձայն
Սուլող ձայն ստետոսկոպի միջոցով լսելիս
Օգնություն

Թոքային սրտի ախտանիշները կարող են լինել ոչ սպեցիֆիկ կախված հիվանդության փուլից։ Հիմնական ախտանիշները կապված են արյան կանգով մեծ շրջանառության երակներում[6][7]։ Թոքային սրտի զարգացման զուգահեռ հիմնականաում դրսևորվում են հետևյալ ախտանիշները[8]՝

Էթիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անոթի խցանում[9]

Թոքային սրտի զարգացման պատճառները հետևյալն են՝

Պաթոֆիզիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոքային սիրտ հիմնականում առաջանում է ի պատասխան աջ փորոքի հետծանրաբեռնվածության մեծացման, ինչը բերում է աջ փորոքի անվբավարության[8], սակայն մեծամասամբ դեպքերում աջ փորոքը կարողանում է հաղթահարել այդ դիմադրությունը։ Հիմնական պատճառը թոքային սրտի զարգացման ճնշման բարձրացումն է, սակայն գոյություն ունեն նաև այլ գործոններ ևս։ Դրանք են[14]՝

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորմալ սիրտ (ձախ) և աջ փորոքի հիպերտրոֆիա (աջ)

Հիմնական հետազոտություննրը, որոնցով կարող ենք պարզել թոքային սրտի պատճառը [8]՝

P-պուլմոնալ

Տարբերակիչ ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոքային սրտի ախտաորոշումը այդքանլ էլ հեշտ չէ։ Դրա համար պետք է տարբերակենք թոքային սիրտը հետևյալ հիվանդություններից[15]՝

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոքային սրտի բուժման մեջ օգտագործվում են հետևյալ դեղորայքային խմբերը՝ հակաբիորտիկներ, հակահազային դեղեր, թթվածնաբուժում, միզամուղներ, վազոդիլատատորներ և հակակոագուլյատորներ։ Որոշ հետազոտությունների ցույց են տվել, որ Շենմայի ներարկումները անվատագ են տրադիցիոն բուժման հետ և էֆեկտիվ են թոքային սրտի բուժման մեջ[16]։

Միզամուղները կիրառվում են, որպեսզի իջեցնեն ծանրաբեռնվածությունը սրտի վրա [8]։ Թթվածինը օգտագործվում է հևոցը քչացնելու համար, բացի դրանից թթվածին բերում է արյունատար անոթների հանգստի, ինչն էլ բերում է սրտային անբավարության քչացման[17]։ Հևոցի առկայության դեպքում հիվանդների մեծամասնությունը բրոնխալայնիչների կիրառման կարիք ունեն[8]։Տարաբնույթ դեղորայքներ են փորձարկվել թոքային անոթների ճնշումը իջեցնելու համար։ Օգտագործվում են Կալցիումի անցուղիների պաշարիչներ[18] սակայն այն էֆեկտիվ է ոչ բոլոր դեպքերում և ըստ NICE-ի դրանց օգտագործումը ընդհանրապես խորհուրդ չի տրվում [19]։

Հակակոագուլանտ միջոցները օգտագործվում են այն դեպքում, երբ առկա է երակային թրոմբոէմբոլիա։ ԵՎ ի վերջո ծայրահեղ ծանր թոքային սրտի դեպքում հնարավոր է մեկ կամ երկու թոքի փոխպատվաստում [8]։

Էպիդեմիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում թոքային սիրտը հանդիպում է 7% բոլոր սրտային հիվանդների մեջ [15]։ Ըստ Weitzenblum թոքային սրտի մահացության հաշվարկումը այդքան էլ հեշտ չէ, քանի որ այն հանդիսանում է Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության բարդություն [20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Disease Ontology — 2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «Cor pulmonale: MedlinePlus Medical Encyclopedia»։ www.nlm.nih.gov։ Վերցված է 2015-12-21 
  3. Voelkel Norbert F., Quaife Robert A., Leinwand Leslie A., Barst Robyn J., McGoon Michael D., Meldrum Daniel R., Dupuis Jocelyn, Long Carlin S., Rubin Lewis J. (2006-10-24)։ «Right Ventricular Function and Failure Report of a National Heart, Lung, and Blood Institute Working Group on Cellular and Molecular Mechanisms of Right Heart Failure»։ Circulation 114 (17): 1883–1891։ ISSN 0009-7322։ PMID 17060398։ doi:10.1161/CIRCULATIONAHA.106.632208 
  4. Matthews Jennifer Cowger, McLaughlin Vallerie (2008-02-01)։ «Acute Right Ventricular Failure in the Setting of Acute Pulmonary Embolism or Chronic Pulmonary Hypertension: A Detailed Review of the Pathophysiology, Diagnosis, and Management»։ Current Cardiology Reviews 4 (1): 49–59։ ISSN 1573-403X։ PMC 2774585։ PMID 19924277։ doi:10.2174/157340308783565384 
  5. «Types of Cardiomyopathy - NHLBI, NIH»։ www.nhlbi.nih.gov։ Վերցված է 2015-12-22 
  6. George Ronald B. (2005-01-01)։ Chest Medicine: Essentials of Pulmonary and Critical Care Medicine։ Lippincott Williams & Wilkins։ էջ 226։ ISBN 9780781752732 
  7. «Cor Pulmonale» 
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 «Cor Pulmonale. Pulmonary heart disease information. Patient | Patient»։ Patient (en-GB)։ Վերցված է 2015-12-22 
  9. «Blood clots: MedlinePlus Medical Encyclopedia»։ www.nlm.nih.gov։ Վերցված է 2015-12-22 
  10. Nixon J. V. (2010-10-18)։ The AHA Clinical Cardiac Consult։ Lippincott Williams & Wilkins։ էջ 136։ ISBN 9781608316229 
  11. Wilkins Lippincott Williams & (2009-01-01)։ Professional Guide to Diseases։ Lippincott Williams & Wilkins։ էջ 139։ ISBN 9780781778992 
  12. O'Malley Paul D. (2006-01-01)։ New Developments in Sickle Cell Disease Research։ Nova Publishers։ էջ 214։ ISBN 9781594547928 
  13. MacDonald Mhairi G., Seshia Mary M. K., Mullett Martha D. (2005-01-01)։ Avery's Neonatology: Pathophysiology & Management of the Newborn։ Lippincott Williams & Wilkins։ էջ 699։ ISBN 9780781746434 
  14. Voelkel Norbert F., Gomez-Arroyo Jose, Abbate Antonio, Bogaard Harm J. (2013-01-01)։ «Mechanisms of right heart failure—A work in progress and a plea for failure prevention»։ Pulmonary Circulation 3 (1): 137–143։ ISSN 2045-8932։ PMC 3641721։ PMID 23662190։ doi:10.4103/2045-8932.109957 
  15. 15,0 15,1 «Cor Pulmonale: Introduction to Cor Pulmonale, Etiology and Pathophysiology of Cor Pulmonale, Epidemiology of Cor Pulmonale»։ 2018-11-16 
  16. Shi Liwei, Xie Yanming, Liao Xing, Chai Yan, Luo Yanhua (2015-11-24)։ «Shenmai injection as an adjuvant treatment for chronic cor pulmonale heart failure: a systematic review and meta-analysis of randomized controlled trials»։ BMC Complementary and Alternative Medicine 15: 418։ ISSN 1472-6882։ PMC 4659214։ PMID 26603978։ doi:10.1186/s12906-015-0939-2 
  17. George Ronald B. (2005-01-01)։ Chest Medicine: Essentials of Pulmonary and Critical Care Medicine։ Lippincott Williams & Wilkins։ էջ 227։ ISBN 9780781752732 
  18. «Calcium Channel Blockers»։ livertox.nih.gov։ Վերցված է 2015-12-22 
  19. «Calcium channel blockers are not recommended for the treatment of cor pulmonale. | NICE»։ www.nice.org.uk։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-23-ին։ Վերցված է 2015-12-22 
  20. Weitzenblum Emmanuel (2003-02-01)։ «Chronic Cor Pulmonale»։ Heart 89 (2): 225–230։ ISSN 1355-6037։ PMC 1767533։ PMID 12527688։ doi:10.1136/heart.89.2.225