Բրոնխաթոքային դիսպլազիա
Բրոնխաթոքային դիսպլազիա | |
---|---|
![]() ԲԹԴ-ի ռադիոգրաֆիա | |
Տեսակ | սաղմի զարգացման արատներ և հիվանդության կարգ |
Պատճառ | բարձր հոսքով թթվածին |
Բժշկական մասնագիտություն | մանկաբուժություն |
ՀՄԴ-9 | 770.7 |
ՀՄԴ-10 | P27.1 |
![]() |
Բրոնխաթոքային դիսպլազիա (ԲԹԴ), թոքերի քրոնիկական հիվանդություն է, որի դեպքում անհաս նորածինները, սովորաբար նրանք, ովքեր բուժվել են թթվածնի բարձր խտությամբ, երկարաժամկետ թթվածնակախվածություն ունեն[1]։ Ալվեոլները, որոնք առկա են, բավականաչափ հասուն չեն իրենց ֆունկցիան բավարար կատարելու համար[2]։ Այն ավելի հաճախ հանդիպում է մարմնի ցածր քաշ (ՄՑՔ) ունեցող նորածինների և նրանց մոտ, ովքեր երկարատև մեխանիկական օդափոխություն են ստացել՝ շնչառական դիսթրես համախտանիշը (ՇԴՀ) բուժելու նպատակով[3]։
Ներկայումս ըստ ծանրության աստիճանի ԲԹԴ-ն դասակարգվում է՝ թեթև, միջին և ծանր։ Այն փոխկապակցված է նորածնի հասունության, աճի և հիվանդության ընդհանուր ծանրության հետ[4][5]։
Ներկայացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հիպոքսեմիա,
- Հիպերկապնիա,
- Սուլող շնչառություն և թուլացած շնչառության,
- Բրոնխիալ սեկրետի ավելացում,
- Հաճախակի ստորին շնչառական ուղիների վարակներ,
- Աճի և զարգացման դանդաղում,
- Թոքային սիրտ,
- Կրծքավանդակի ռենտգեն հետազոտությամբ արձանագրվում է բարձր օդակրություն, ցածր տեղակայված դիաֆրագմա, ատելեկտազ, կիստոզ փոխություններ։
Բրոնխաթոքային դիսպլազիա ունեցող նորածինների մոտ հաճախ են հանդիպում կերակրման հետ կապված խնդիրներ, որպես երկարատև ինտուբացիայի արդյունք։ Նման նորածինների մոտ հաճախ դիտվում է օրալ-տակտիլ գերզգայունություն(նաև հայտնի է որպես օրալ ավերսիա)[6]։
Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկարատև և բարձր հոսքով թթվածնի մատակարարումը անհաս նորածինների մոտ առաջացնում է նեկրոտիկ բրոնխիոլիտ և ալվեոլային միջնապատերի վնասում՝ բորբոքումով և սպիագոյացմամբ։ Սա հանգեցնում է հիպոքսեմիայի։ Այսօր պայմանավորված սուրֆակտանտի կիրառմամբ, բարձր հաճախականությամբ թոքերի օդափոխությամբ, ԲԹԴ-ով նորածինները շատ ավելի մեղմ վնասվածքներ են ստանում՝ առանց նեկրոտիկ բրոնխիոլիտի կամ ալվեոլային միջնապատի ֆիբրոզի։ Փոխարենը, սովորաբար կան միատեսակ լայնացած ացինուսներ՝ բարակ ալվեոլային միջնապատերով և քիչ ինտերստիցիալ ֆիբրոզով կամ դրա բացակայությամբ։ Այդ ամենը հաճախ զարգանում է ծնվելուց հետո առաջին 4 շաբաթվա ընթացքում։
Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]
ԲԹԴ-ն կարող է ախտորոշվել կյանքի 28 օրվա ընթացքում, եթե առկա են հետևյալ չափանիշները․
- Դրական ճնշմամբ օդափոխություն կյանքի առաջին 2 շաբաթվա ընթացքում առնվազն 3 օր։
- Շնչառական ֆունկցիայի խանգարման կլինիկական նշաներ։
- Թթվածնի լրացուցիչ պահանջ 28 օրից ավել տարիքի համար՝ PaO2-ը 50 մմ Hg-ից բարձր պահելու համար։
- Կրծքավանդակի ռադիոգրաֆիա ԲԹԴ-ին բնորոշ դիֆուզ պաթոլոգիկ փոփոխություններով։
Վարում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրոնխաթոքային դիսպլազիա ունեցող նորածինները հաճախ բուժվում են միզամուղներով, որոնք նվազեցնում են հեղուկի քանակը ալվեոլներում, որտեղ տեղի է ունենում գազափոխանակությունը, և բրոնխոդիլատորներով, որոնք թուլացնում են շնչուղիների մկանները՝ շնչառությունը հեշտացնելու նպատակով[7]։ Բրոնխաթոքային դիսպլազիան մեղմելու համար կոֆեինը ևս մեկ հաճախ օգտագործվող մեթոդ է, որը նվազեցնում է բորբոքումն ու մեծացնում թոքերի ծավալը՝ դրանով իսկ մեծացնելով էքստուբացիայի հաջողությունը և նվազեցնելով մեխանիկական օդափոխության տևողությունը[8]։ Վիրուսային իմունիզացիան ևս կարևոր է այս երեխաների համար, ովքեր շնչառական ուղիներ վարակ ներթափանցելու ավելի բարձր ռիսկ ունեն[7]։
Կորտիկոստերոիդային բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կա ապացույց, որ 7 օրականից փոքր երեխաներին տրվող ստերոիդները (համակարգային կորտիկոստերոիդային բուժում) կարող են կանխել բրոնխաթոքային դիսպլազիան[9]։ Այս բուժումը կարող է մեծացնել նյարդային խանգարումների զարգացման ռիսկը (ուղեղային կաթված) և ստամոքս-աղիքային տրակտի պերֆորացիայի վտանգը[9]։
7 օրական և ավելի բարձր երեխաների համար «հետծննդյան ուշ համակարգային կորտիկոստերոիդային բուժումը» կարող է նվազեցնել մահվան և բրոնխոթոքային դիսպլազիայի վտանգը[10]։ Որոշ ապացույցներ կան, որ այս բուժումը չի մեծացնում ուղեղային կաթվածի վտանգը, այնուամենայնիվ, երկարաժամկետ հետազոտություններ են անհրաժեշտ՝ հաշվի առնելով նյարդային զարգացման արդյունքները, որպեսզի ավելի լավ հասկանանք այս բուժման տարբերակի ռիսկը[10]։ Հետևաբար հետծննդյան ուշ համակարգային կորտիկոստերոիդային բուժումը, խորհուրդ է տրվում միայն 7 օրական և ավելի մեծ երեխաների համար, ովքեր չեն կարող հանվել թոքերի արհեստական օդափոխությունից[10]։ Համակարգային կորտիկոստերոիդային բուժման օգուտներն ու ռիսկերը մեծահասակ երեխաների մոտ, ովքեր ինտուբացված չեն հայտնի չեն[10]։
Վիտամին A[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիտամին A-ի օգտագործումը ցածր քաշ ունեցող երեխաների մոտ կարող է նվազեցնել 36 շաբաթական նորածնի մահացության ռիսկը, նվազեցնել մեխանիկական օդափոխության օրերը և նվազեցնել բրոնխաթոքային դիսպլազիայի հաճախականությունը[11]։
Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տնային պայմաններում թթվածնային թերապիան խորհուրդ է տրվում արյան մեջ թթվածնի զգալի ցածր մակարդակ ունեցողներին[12]։
Հիպերկարբիան (արյան մեջ չափազանց շատ ածխածնի երկօքսիդ) կարող է նպաստել բրոնխաթոքային դիսպլազիայի զարգացմանը[13]։ Նորածինների մոտ ածխաթթու գազի մակարդակի մոնիտորինգը՝ համոզվելու համար, որ մակարդակը շատ բարձր կամ շատ ցածր չէ (հիպոկարբիա)[14] կարող է վերահսկվել արյան նմուշառման միջոցով (զարկերակային արյան գազային կազմ), շնչառության միջոցով (արտաշնչման), և այն կարող է շարունակաբար չափվել մաշկի միջոցով՝ օգտագործելով նվազագույն ինվազիվ տրանսմաշկային սարքը[14]։ Նորածինների մոտ ածխաթթու գազի չափման ամենաարդյունավետ և անվտանգ մոտեցումը պարզ չէ[14]։
Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
ԲԹԴ-ի հանդիպման հաճախականությունը՝ կախված ռիսկի գործոններից, բուժման մեթոդներից և կլինիկական դրսևորումներից, տարբեր հաստատություններում և երկրներում տարբեր է[15][16][17]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ։Merck Manual, Professional Edition, Bronchopulmonary Dysplasia.
- ↑ ։«Bronchopulmonary Dysplasia»։ American Lung Association (անգլերեն)։ Վերցված է 2020-03-12
- ↑ Northway Jr WH, Rosan, RC, Porter, DY (Feb 16, 1967)։ «Pulmonary disease following respirator therapy of hyaline-membrane disease. Bronchopulmonary dysplasia.»։ The New England Journal of Medicine 276 (7): 357–68։ PMID 5334613։ doi:10.1056/NEJM196702162760701
- ↑ Sahni R, Ammari, A, Suri, MS, Milisavljevic, V, Ohira-Kist, K, Wung, JT, Polin, RA (Jan 2005)։ «Is the new definition of bronchopulmonary dysplasia more useful?»։ Journal of Perinatology 25 (1): 41–6։ PMID 15538399։ doi:10.1038/sj.jp.7211210
- ↑ Ehrenkranz RA, Walsh, MC, Vohr, BR, Jobe, AH, Wright, LL, Fanaroff, AA, Wrage, LA, Poole, K, National Institutes of Child Health and Human Development Neonatal Research, Network (Dec 2005)։ «Validation of the National Institutes of Health consensus definition of bronchopulmonary dysplasia»։ Pediatrics 116 (6): 1353–60։ PMID 16322158։ doi:10.1542/peds.2005-0249
- ↑ Gaining & Growing. "Bronchopulmonary dysplasia", Gaining & Growing, March 20, 2007. (Retrieved June 12, 2008.)
- ↑ 7,0 7,1 American Lung Association Scientific, Medical Editorial Review Panel։ «Diagnosing and Treating Bronchopulmonary Dysplasia»։ American Lung Association։ Վերցված է 4 December 2020
- ↑ Yuan Yuan, Yang Yang, Lei Xiaoping, Dong Wenbin (June 2022)։ «Caffeine and bronchopulmonary dysplasia: Clinical benefits and the mechanisms involved»։ Pediatric Pulmonology 57 (6): 1392–1400։ doi:10.1002/ppul.25898
- ↑ 9,0 9,1 Doyle Lex W., Cheong Jeanie L., Hay Susanne, Manley Brett J., Halliday Henry L. (2021-10-21)։ «Early (< 7 days) systemic postnatal corticosteroids for prevention of bronchopulmonary dysplasia in preterm infants»։ The Cochrane Database of Systematic Reviews 10: CD001146։ ISSN 1469-493X։ PMC 8530019 ։ PMID 34674229 ։ doi:10.1002/14651858.CD001146.pub6
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 Doyle Lex W., Cheong Jeanie L., Hay Susanne, Manley Brett J., Halliday Henry L. (2021-11-11)։ «Late (≥ 7 days) systemic postnatal corticosteroids for prevention of bronchopulmonary dysplasia in preterm infants»։ The Cochrane Database of Systematic Reviews 11: CD001145։ ISSN 1469-493X։ PMC 8580679 ։ PMID 34758507 ։ doi:10.1002/14651858.CD001145.pub5
- ↑ Huang Li, Zhu Diqing, Pang Gaofeng (2021)։ «The effects of early vitamin A supplementation on the prevention and treatment of bronchopulmonary dysplasia in premature infants: a systematic review and meta-analysis»։ Translational Pediatrics 10 (12): 3218–3229։ ISSN 2224-4344։ PMC 8753470 ։ PMID 35070836 ։ doi:10.21037/tp-21-496
- ↑ Hayes D Jr, Wilson KC, Krivchenia K, Hawkins SMM, Balfour-Lynn IM, Gozal D, Panitch HB, Splaingard ML, Rhein LM, Kurland G, Abman SH, Hoffman TM, Carroll CL, Cataletto ME, Tumin D, Oren E, Martin RJ, Baker J, Porta GR, Kaley D, Gettys A, Deterding RR (1 February 2019)։ «Home Oxygen Therapy for Children. An Official American Thoracic Society Clinical Practice Guideline.»։ American Journal of Respiratory and Critical Care Medicine 199 (3): e5–e23։ PMC 6802853 ։ PMID 30707039 ։ doi:10.1164/rccm.201812-2276ST
- ↑ Hochwald Ori, Borenstein-Levin Liron, Dinur Gil, Jubran Huda, Ben-David Shlomit, Kugelman Amir (July 2019)։ «Continuous Noninvasive Carbon Dioxide Monitoring in Neonates: From Theory to Standard of Care»։ Pediatrics 144 (1)։ ISSN 1098-4275։ PMID 31248940 ։ doi:10.1542/peds.2018-3640
- ↑ 14,0 14,1 14,2 Bruschettini Matteo, Romantsik Olga, Zappettini Simona, Ramenghi Luca Antonio, Calevo Maria Grazia (2016-02-13)։ «Transcutaneous carbon dioxide monitoring for the prevention of neonatal morbidity and mortality»։ The Cochrane Database of Systematic Reviews 2: CD011494։ ISSN 1469-493X։ PMID 26874180։ doi:10.1002/14651858.CD011494.pub2
- ↑ «Trends in neonatal morbidity and mortality for very low birthweight infants»։ Am J Obstet Gynecol 196 (2): 147.e1–8։ 2007։ PMID 17306659։ doi:10.1016/j.ajog.2006.09.014
- ↑ «Do clinical markers of barotrauma and oxygen toxicity explain interhospital variation in rates of chronic lung disease? The Neonatology Committee for the Developmental Network»։ Pediatrics 105 (6): 1194–201։ 2000։ PMID 10835057։ doi:10.1542/peds.105.6.1194
- ↑ «Controversy surrounding the use of home oxygen for premature infants with bronchopulmonary dysplasia»։ J Perinatol 24 (1): 36–40։ 2004։ PMID 14726936։ doi:10.1038/sj.jp.7211012
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|