Jump to content

Բրեդայի քաղաքային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրեդայի քաղաքային թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Նիդերլանդներ
ՏեղագրությունԲրեյդա
ՎայրԾերունիների տուն
Հիմնադրվել է2008
ՏնօրենMieke Gerritzen?
Կայքmotimuseum.nl
Քարտեզ
Քարտեզ

Բրեդայի քաղաքային թանգարան (անգլ.՝ Stedelijk Museum Breda, Պատկերի թանգարան, անգլ.՝ Museum of the Image, նախկինում հայտնի է եղել որպես Գրաֆիկական դիզայնի թանգարան), վիզուալ մշակույթի ազգային թանգարան Նիդերլանդների Բրեդա քաղաքում։ Թանգարանի գործունեությունը կենտրոնացած է ֆիլմի, դիզայնի, լուսանկարչության, նորաձևության, տեսողական արվեստի, ճարտարապետության, գիտության վրա։

2017 թվականի հունվարի 1-ին թանգարանը փակվել է՝ 2017 թվականի գարնանը Բրեդայի թանգարանի հետ միավորվելուց հետո որպես Բրեդայի քաղաքային թանգարան բացվելու միտումով[1]։

Նիդերլանդները եղել են բազմաթիվ միջազգայնորեն ճանաչված դիզայներների հանգրվան, այդ թվում՝ Պիետ Զվարթի, Ուիլեմ Սանդբերգի, Ուիմ Քրոուելի, Անտոն Բիկի։ Գրաֆիկական դիզայնի թանգարանը միջազգային հարթակ է կայացած դիզայներների, ինչպես նաև նոր տաղանդների համար։

2008 թվականի հունվարի 1-ին Բեյերդը դարձավ անկախ կազմակերպություն և հայտնի դարձավ որպես Բրեդայի Բեյերդ գրաֆիկական դիզայնի թանգարան։ Թանգարանի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2008 թվականի հունիսի 11-ին։ 2011 թվականի դեկտեմբերի 9-ին թանգարանը վերանվանվեց Պատկերի թանգարան (MOTI): Թանգարանի տնօրենն է նկարիչ-դիզայներ Միկե Ջերիցեն։

Դե Բեյերդը 2012 թվականին

Թանգարանն ունի 1963-1980 թվականների NAGO-ի Տոտալ դիզայնի մասնակի արխիվը։ Գրաֆիկական դիզայնի թանգարանը նաև գիտահետազոտական ինստիտուտ է, ունի խանութ, սրճարան, սրահ։ Թանգարանը հրապարակում է իր սեփական թանգարանային ամսագիրը, ունի կրթական ծրագիր ինչպես ակադեմիական քոլեջների, այնպես էլ տարրական դպրոցների համար։

Թանգարանը տեղակայված է Բրեդայի ամենահին շենքերից մեկում։ 1246 թվականի արխիվներում այն հիշատակվում է որպես Բրեդայի հյուրատուն, որը օգնություն և ապաստան է տրամադրել ուխտավորներին և օտարներին։ Դե Բեյերդ շենքը գտնվում է դեպի Հերտոգենբոս տանող ճանապարհի ներկառուցված հատվածում։ Դե Բեյերդի մոտ եղել է քաղաքի դարպասը, որը հայտնի է եղել որպես հյուրատան դարպաս։ 1956 թվականին այն դարձել է Դե Բեյերդ մշակույթի կենտրոն։ 1980-2005 թվականներին այն շարունակել է գործել որպես ցուցադրական արվեստի՝ մասնավորապես ժամանակակից արվեստի կենտրոն։ 1966 թվականից շենքն ընդգրկված է ազգային ժառանգությունների (rijksmonument) շարքում[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. "Stedelijk Museum Breda" Stedelijk Museum Breda, Accessed 12 January 2017.
  2. Monumentnummer: 10106(չաշխատող հղում), Rijksdienst voor het Cultureel Erfgoed. Retrieved on 12 December 2014.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրեդայի քաղաքային թանգարան» հոդվածին։