«Բրատց» (անգլ.՝ Bratz, ամբողջական անվանումը անգլ.՝ Bratz: The Movie) կինոֆիլմ, Շոն Մակնամերիկատակերգությունը։ Ֆիլմի համառոտ կարգախոսը՝ «Out of the box»: Պրեմիերան կայացել է 2007 թվականի օգոստոսի 3-ին։
Այս պատմությունը 4 դեռահաս աղջիկների մասին է, որոնք եկել են քոլեջ և բախվել են այն հանգամանքի հետ, որ տնօրենի աղջիկը մշակել էր համակարգ, որտեղ բոլորը ընկերություն են անում խմբերով։ Սաշան գնում է չիրլիդինգի, Խլոյան՝ ֆուտբոլի, Ջեյդը հետաքրքրվում է քիմիայով, իսկ Յասմինը իրեն միայնակ չզգալու համար գրանցվում է քոլեջի թերթում։ Այսպիսով նրանք դադարում են միմյանց հետ շփվել։ Բայց երկու տարի հետո միանում են։ Ընկերուհիները որոշում են մասնակցել գեղեցկության մրցույթի, որտեղ, որպես կանոն, հաղթում է Մերեդիտը (նույն ինքը տնօրենի աղջիկը)։ Աղջիկները պատրաստում են հուզիչ համար, բայց Մերեդիտը շանտաժ է անում Յասմինին, ըստ շանտաժի, եթե նրանք հանդես գան այդ համարով, կպատմի ճշմարտությունը բոլոր ընկերուհիների մասին (օրինակ՝ երբ Խլոյի մայրը աշխատում էր իրենց տանը, կորում էին ինչ-որ առարկաներ։ Կամ այն մասին, որ Ջեյդը ծնողներից թաքուն հագնվում էր նորաձև)։ Յասմինը ընկերուհիներին ասում է, որ չի ցանկանում մասնակցել նորաձևության մրցույթում և այն մասին, որ իրենց միանալը սխալ էր։ Աղջիկները դա ընդունում են որպես դավաճանություն և կռվում են։ Բայց հետո որոշում են քննարկել, թե ինչը ստիպեց Յասմինին միանգամից այդպիսի որոշում կայացնել։ Յասմինը պատմում է նրանց Մերեդիտի շանտաժի մասին, և ընկերուհիները կրկին հաշտվում են։ Դեռահասները մասնակցում են մրցույթին ու հաղթում են։