Բուրգասյան ծովածոց (բուլղար․՝ Бургаски залив), Բուլղարիայի սևծովյան խոշորագույն ծովածոցերից մեկը։ Նրա հյուսիսային կետը՝ Պոմորիեի նավակայանն է, իսկ հարավայինը՝ Ակին հրվանդանը։
Առավելագույն լայնությունը կազմում է 41 կմ, առավելագույն խորությունը` 25 մետր[1]։ Աղիությունը 17 ‰ է, ավազը՝ մագնետիտային։ Ծովածոցից արևմուտք առանձնանում է ծովալճակային տիպի լիմանների խումբը, որը հայտնի է ընդհանրական՝ Բուրգասյան լճեր անվանումով, որոնց թվում են Բուրգասը, Մանդրան, Աթանասովոն և Պոմորիսկոյեն։ Ծովածոցի հարավային մասում են գտնվում բուլղարական հայտնի կղզիներ Սուրբ Իվանի, Սուրբ Պյետրի, Սուրբ Անաստասիայի (հնում Բոլշևիկ) և Սուրբ Թովմասի կզղիները։
Ծովածոցում է գտնվում բուլղարական ամենահայտնի քաղաքներից մեկը՝ Բուրգասը։ Նաև ափին է գտնվում Պոմորիե, Սոզոպոլ, Նեսեբր քաղաքները։ Բուրգասյան ծովածոցը հանդիսանում է Սև ծովի ամենաարևմտյան կետը։