Օձային կղզի
| Տեսակ | կղզի |
|---|---|
| Երկիր | |
| Վարչատարածքային միավոր | Բուրգասի մարզ |
| Մակերես | 0,012 կմ² |
| Բնակչություն | 0 մարդ |
![]() | |
![]() | |
| 42°20′29″N 27°44′03″E / 42.341472222222°N 27.734027777778°E | |
Օձային կղզի կամ Սուրբ Թովմասի կղզի (բուլղար․՝ Змийскы остров), Բուլղարիայի Հանրապետությանը պատկանող անմարդաբնակ կղզի, որը գտնվում է Սև ծովում՝ Բուլղարիայի սևծովյան ափից և Բուրգաս քաղաքից 36 կմ հեռավորության վրա[1]։
Զբաղեցնում է 0,012 կմ² տարածք։ Իր անվանումը՝ Սուրբ Թովմասի կղզի, ստացել է կղզում գտնվող համանուն վանքի պատվին, սակայն շատ հաճախ այն նաև անվանվում է օձային կղզի։ Կղզու ոչ պաշտոնական այս անվանումը պայմանավորված է նրանով, որ այստեղ բնակվում են մեծ քանակությամբ իժեր, որոնք սնվում են ձկներով։
1962 թվականից ի վեր Օձային կղզին Ռոպոտամո արգելոցի մաս է կազմում։ Այն գտնվում է Հումատա հրվանդանից և Արկուտինո ծոցից 0,2 ծովային մղոն դեպի հարավ-արևելք։
Օձային կղզին Բուլղարիայի միակ տարածքն է, որտեղ աճում է տատասկաթզենի։ Այս բուսատեսակն այստեղ է բերվել 1933 թվականին Բրատիսլավայից՝ Բուլղարիայի թագավոր Բորիս III-ի հրամանով[1]։ Դրանք հատկապես գեղեցիկ են հունիս ամսին, երբ ծաղկում են տատասկաթզենու դեղին ծաղիկները։ Այս բույսերի ուտելի պտուղների չափը օգոստոսից սեպտեմբեր ամիսներին հասնում է սալորի չափի։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 «Բուլղարիայի սևծովյան ափի կղզիները՝ Օձային կղզին». www.ranica.eu. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Օձային կղզի կատեգորիայում։ |


