Jump to content

Բուսական ժելե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուսական ժելե
Տեսակկերակուր
Ենթատեսակոչ ալկոհոլային խմիչք
Առաջացման երկիր Չինաստան
 Grass jelly Վիքիպահեստում

Բուսական ժելե (անգլ.՝ Grass jelly), Չինաստանում սննդի մեջ օգտագործվող աղանդեր՝ հատկապես Թայվանում և Ասիայի հարավարևելյան երկրներում։ Ասիական սուպերմարկետներում վաճառվում է բանկաներով և տոպրակներով։

Պատրաստման եղանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսական ժելեն պատրաստվում է թեթևակի խմորված տերևների եռացումով ու կալիումի կարբոնատով Mesona chinensis-ի ցողուններով, և ոչ շատ օսլայով՝ մի քանի ժամվա ընթացքում։ Այնուհետև հեղուկը դառնում է համասեռ, և դոնդողային զանգվածը կտրտվում է քառակուսիների կամ այլ պատկերների ձևով։ Ժելեի ստացումից հետո կարելի է այն թաթախել օշարակով՝ աղանդեր կամ հովացուցիչ խմիչք պատրաստելու համար։ Բուսական ժելեն նաև կարելի է մատուցել սոյայի կաթով։

Բուսական ժելեն ունի թեթևակի դառը համ՝ յոդային բուրմունք և փայլփլուն սև գույն։