Jump to content

Բուչեջիի Սֆինքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուչեջիի Սֆինքսը

Բուչեջիի Սֆինքս (ռումիներեն՝ Sfinxul din Bucegi), բնական ծագմամբ ժայռ Ռումինիայում՝ Բուչեջիի բնության պարկի տարածքում[1]։ Այն իր անունն ստացել է 1936 թվականին, երբ 8 մետր բարձրություն և 12 մետր լայնություն ունեցող ժայռը ուղիղ անկյան տակ նայելիս նմանեցվել է սֆինքսի արձանին։

Տեղակայված է ծովի մակարդակից 2216 մ բարձրության վրա։ Ունի անսովոր տեսք, ինչը հիշեցնում է հին եգիպտական սֆինքսի քանդակ։ Այդ տեսքը ժայռն ստացել է քամու հետևանքով տեղի ունեցած էրոզիայի արդյունքում, ինչին ենթարկվել է ավազաքարից ու կրաքարից բաղկացած լեռը։ Ժայռի վրա «դեմքի» հայտնվելու երևույթն ունի նաև իր առասպելական բացատրությունը[2][3]։

Բուչեջիի Սֆինքսը ոչ հեռու տեղակայված Բաբելե ժայռերի հետ միասին ընդգրկված է Ռումինիայի բնության յոթ հրաշալիքների ցանկում[4][5]։ Բուչեջիի Սֆինքսի եզրագիծն առավել հստակ երևում է նոյեմբերի 21-ին, երբ արևն իջնում է[6][7][8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Bucegi Natural Park | Nature Flip». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.
  2. Sfinxul din Muntii Bucegi
  3. Sfinxul şi Babele, domnul şi doamnele de piatră
  4. «Cele 7 minuni ale Romaniei». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.
  5. Cele 7 minuni naturale ale Romaniei la final. Delta Dunarii este minunea naturala nr. 1 a Romaniei
  6. http://www.tourist-informator.info/en/tourist-information/busteni/free_time_entertainment-local_attractions-sfinxul_din_bucegi_-60-busteni/
  7. http://www.travelworld.ro/romanesc/legende/sfinx.php
  8. Louise McTigue, ed. (2014). «Bucegi Natural Park». Nature Flip. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին. «Latitude: 45.382416 Longitude: 25.449116. About Bucegi Natural Park: Located in south central Romania in the Bucegi Mountains, Bucegi Natural Park covers a total area of 325 km2 (~125 sq mi). Half falls within the Dâmbovita county with the remainder split relatively equally between Prahova and Brasov. Unsurprisingly, given its location, it is a mountainous landscape with caves, canyons, sinkholes, valleys and waterfalls, alongside meadows and forests. Significant features include the Babele (Old Women) and the Sphinx.»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]