Բուդուր
Բուդուր | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածքային միավոր | Տավուշի մարզ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 1372 մետր |
Բուդուր, լեռ ՀՀայաստանի Տավուշի մարզում։ Հայաստանում հայտնի է որպես «Տեսիլք» լեռ, որին տեղացիները անվանում են «Բուդուր»։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեռը տեղակայված է Գանձաքար գյուղի հարևանությամբ, հանդիսանում է Միափորի լեռնաշղթայի ճյուղավորումներից, լավ արտահայտված երևում է մարզկենտրոն Իջևանից։ Բարձրությունը 1372 մետր է։
Արևելյան կողում է գտնվում քարանձավը, որի մեծ սրահում գտնվող 2 ճեղքից լույս է ընկնում քարանձավի մեջ: Ըստ ավանդության՝ քարանձավից դեպի անտառ դուրս եկող ճանապարհի վրա մի երկար ուղղաձիգ ձգվող անցք կա: Տարիներ առաջ գյուղացիներից մեկին պարանով կապել են և իջեցրել այդ անցքից, որպեսզի հասկանան մինչև ուր է գնում: Այդ մարդը զգուշացրել է, որ եթե գոռա, ուրեմն դեռ կենդանի է, սակայն իջեցնելուց հետո նա սկսել է ծիծաղել: Բարձրացրել, հանել են նրան և տեսել, որ նա խելագարվել է: Այդ օրվանից գյուղացիները վախենում են գնալ այդ ճանապաարհով:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուդուր լեռան լանջին և գագաթին մնացել են համանուն բերդի ավերակները։ Ամրոցի պատերը եռաշարք են, որոնց լայնությունը հասնում է մինչև 3 մետր, շարված խոշոր, անմշակ քարերով, առանց շաղախի, նման կիկլոպյան բերդերին։
Լեռան գագաթին տեղադրվել է մի մեծ խաչ և բացվում է գեղեցիկ տեսարան։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տեսիլք լեռ և քարանձավ
- «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առեվտրային կազմակերպություն, «Բուդուր» ամրոց (Ք․ա․ VI-IV դդ․)
|