Բոինգ 777-ի ավիավթար Լոնդոնում
Չվերթ 038 British Airways | |
---|---|
վթարի հետևանքը | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Տեսակ | ավիապատահար |
Թվական | 2008 թվականի հունվարի 17-ին |
Ժամանակ | 12:42 BST |
Պատճառ | վառելիքի պակաս |
Վայր | Հիթրոու օդակայան, , Միացյալ Թագավորություն |
Չվերթ | BA38 |
Թռիչքի վայր | Պեկին |
Վերջնական կետ | Լոնդոն |
Զոհվածներ | 0 |
Վիրավորներ | 47 |
Aviation Safety Network ID | 20080117-0 |
Օդանավ | |
Մոդել | Boeing 777-236ER |
Ավիաընկերություն | British Airways |
Կողային համար | G-YMMM |
Արտադրման թվական | 2001 թվական |
Ուղևորներ | 136 |
Անձնակազմ | 16 |
Կենդանի մնացած | 152 |
British Airways Flight BA38 Վիքիպահեստում |
Boeing 777-ի ավիավթար Լոնդոնում, ավիավթար, որը տեղի է ունեցել 2008 թվականի հունվարի 17-ին։ Boeing 777-236ER ինքնաթիռը, որը պատկանում էր British Airways ավիաընկերությանը, իրականացնում էր չվերթ Պեկինից դեպի Լոնդոն, սակայն թռիչքի ընթացքում ինքնաթիռը վթարի է ենթարկվում[1]։ Ինքնաթիռում կար 152 մարդ։ Վթարի արդյունքում ոչ ոք չի մահացել։ Վթարի պատճառը հանդիսացել է ինքնաթիռի շարժիչների անսարքությունը[2]։
Ինքնաթիռ
[խմբագրել | խմբագրել կոդը]Boeing 777-236ER (գրանցման համարը՝ G-YMMM) ինքնաթիռը արտադրվել է 2001 թվականին։ Ինքնաթիռը իր առաջին չվերթը իրականացրել է 2001 թվականի մայիսի 18-ին։ Նույն թվականի մայիսի 31-ին ինքնաթիռը հանձնում են British Airways ավիաընկերությանը։ Ինքնաթիռը ուներ երկու շարժիչ Rolls-Royce Trent 895-17 արտադրության։ Մինչ վթարի տեղի ունենալը ինքնաթիռը իրականացրել էր 3957 չվերթ և օդում է եղել ավելի քան 28675 ժամ[3]։
Ուղևորներ և անձնակազմի անդամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ինքնաթիռի առաջին հրամանատար - 43 ամյա Պիտեր Բերկիլ (անգլ.՝ Peter Burkill)։ Շատ փորձառու օդաչու։ Օդում անցկացրել է ավելի քան 12700 ժամ, որից 8450 ժամ եղել է Boeing 777 օդանավի մեջ։
- Ինքնաթիռի երկրորդ հրամանատար - 41 ամյա Ջոն Կաուարդ (անգլ.՝ John Coward)։ Փորձառու օդաչու, օդում անցկացրել է ավելի քան 9000 ժամ որից 7000 ժամ եղել է Boeing 777 օդանավի մեջ։
Ինքնաթիռի տնակում աշխատում էին 14 սպասուհիներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.aaib.gov.uk/cms_resources.cfm?file=/S1-2008%20G-YMMM.pdf
- ↑ Air Accidents Investigation: 1/2010 G-YMMM
- ↑ «ASN Aircraft accident Boeing 777-236ER G-YMMM London-Heathrow Airport (LHR)». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.