Jump to content

Բոգորոդսկոյե (Գուրևների դաստակերտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոգորոդսկոյե
Տեսակկալվածք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԲոգորոդսկոյե (Ռուզսկի շրջան)
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

«Բոգորոդսկոյե» դաստակերտ (ռուս.՝ Усадьба «Богородское»), Ալեքսանդր I-ի ֆինանսների նախարար, կոմս Դմիտրի Գուրևի (1751-1825) մերձմոսկովյան կորսված դաստակերտը։ Գտնվել է Իստմա գետի ափին, Մոսկվայի մարզի Ռուզսկի քաղաքային օկրուգի Բոգորոդսկոյե գյուղում։

Կոմս Դմիտրի Գուրևը, որը սերում էր մանրակալվածք ազնվականությունից, մտահոգված է եղել բարձր հասարակության մեջ իր դիրքերի ամրապնդմամբ։ Այդ նպատակով նա որոշել է ձեռք բերել խոշոր «մերձմոսկովյան» երկհարկանի քարե տուն, երկու կողաշենքերով, արտասովոր ձևավորումով ձիերի բակով և այլ ծառայություններով[2]։ Պայտաձև գլխավոր բակը ձևավորված էր մարմարե շատրվանով, 30-դեսյատինանոց զբոսայգին` մարմարե սյունով և քանդակներով։ Մել այլ զարդ էր երկու կղզյակներով ձեռակերտ լճակը։

Դաստակերտի տերը հայտնի համադամասեր էր և սերտ կապեր ուներ կնոջ` Նիկոլսկոյե-Գագարինո աստակերտում բնակվող հարազատների հետ։ Նրանից հետո գույքը ժառանգել է որդին` Նիկոլայը, որը դիվանագիտական ծառայության պատճառով հիմնականում ապրել է արտասահմանում։ Անմիջապես գյուղացիական բարեփոխումներից հետո եկամուտ չբերող հողամասը վաճառվել է, որից հետո այն մասերի են բաժանել գավառական կալվածատերերն ու քաղքենիները։

Բոգորոդսկոյեի ընդհանուր տեսքը

Բոգորոդսկոյեում Գուրևների պալատի կորուստն ընդունված է վերագրել ռազմական ժամանակների ավերածություններին։ Դաստակերտային համակառույցից պահպանվել են միայն Աստվածածին եկեղեցին (1807) և որպես բնակտարածք վերափոխված կողաշենքերը։ Երկհարկանի անցումային աշտարակով ձիերի բակը, որը մոսկովյան ամպիրի հուշարձան էր, ավերվել է արդեն հետխորհրդային շրջանում[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Указ Президента Российской Федерации № 176 от 20.02.1995
  2. Памятники архитектуры Московской области. Том 2. Искусство, 1975. Стр. 190.
  3. Хроника вандализмов. 2002

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]