Բոգորոդսկոյե (Գուրևների դաստակերտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Բոգորոդսկոյե
Guriev Hall.jpg
Տեսակկալվածք
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունԲոգորոդսկոյե (Ռուզսկի շրջան)
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ

«Բոգորոդսկոյե» դաստակերտ (ռուս.՝ Усадьба «Богородское»), Ալեքսանդր I-ի ֆինանսների նախարար, կոմս Դմիտրի Գուրևի (1751-1825) մերձմոսկովյան կորսված դաստակերտը։ Գտնվել է Իստմա գետի ափին, Մոսկվայի մարզի Ռուզսկի քաղաքային օկրուգի Բոգորոդսկոյե գյուղում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմս Դմիտրի Գուրևը, որը սերում էր մանրակալվածք ազնվականությունից, մտահոգված է եղել բարձր հասարակության մեջ իր դիրքերի ամրապնդմամբ։ Այդ նպատակով նա որոշել է ձեռք բերել խոշոր «մերձմոսկովյան» երկհարկանի քարե տուն, երկու կողաշենքերով, արտասովոր ձևավորումով ձիերի բակով և այլ ծառայություններով[1]։ Պայտաձև գլխավոր բակը ձևավորված էր մարմարե շատրվանով, 30-դեսյատինանոց զբոսայգին` մարմարե սյունով և քանդակներով։ Մել այլ զարդ էր երկու կղզյակներով ձեռակերտ լճակը։

Դաստակերտի տերը հայտնի համադամասեր էր և սերտ կապեր ուներ կնոջ` Նիկոլսկոյե-Գագարինո աստակերտում բնակվող հարազատների հետ։ Նրանից հետո գույքը ժառանգել է որդին` Նիկոլայը, որը դիվանագիտական ծառայության պատճառով հիմնականում ապրել է արտասահմանում։ Անմիջապես գյուղացիական բարեփոխումներից հետո եկամուտ չբերող հողամասը վաճառվել է, որից հետո այն մասերի են բաժանել գավառական կալվածատերերն ու քաղքենիները։

Բոգորոդսկոյեի ընդհանուր տեսքը

Բոգորոդսկոյեում Գուրևների պալատի կորուստն ընդունված է վերագրել ռազմական ժամանակների ավերածություններին։ Դաստակերտային համակառույցից պահպանվել են միայն Աստվածածին եկեղեցին (1807) և որպես բնակտարածք վերափոխված կողաշենքերը։ Երկհարկանի անցումային աշտարակով ձիերի բակը, որը մոսկովյան ամպիրի հուշարձան էր, ավերվել է արդեն հետխորհրդային շրջանում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Памятники архитектуры Московской области. Том 2. Искусство, 1975. Стр. 190.
  2. Хроника вандализмов. 2002

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]