Բնության համաշխարհային հիմնադրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնության համաշխարհային հիմնադրամ
Изображение логотипа
Տեսակմիջազգային ոչ կառավարական կազմակերպություն
Հիմնադրված էապրիլի 29, 1961[1]
ՀիմնադիրEdward Max Nicholson?, Prince Bernhard, Prince Consort of the Netherlands?, Արքայազն Ֆիլիպ, Guy Mountfort?, Ջուլիան Հաքսլի, Փիթեր Սքոթ և Luc Hoffmann?
ՎայրԳլան (Շվեյցարիա)[2][3]
Երկիր Շվեյցարիա
ՏնօրենKirsten Schuijt?[4]
Աշխատողների թիվ6000 մարդ (2021)[5]
Դուստր ընկերություններWorld Wide Fund for Nature (United Kingdom)?, World Wide Fund for Nature (Italy)?, World Wide Fund for Nature (Switzerland)?, World Wide Fund for Nature (Tanzania)?, WWF Deutschland?, World Wildlife Fund (USA)?, World Wide Fund for Nature (Indonesia)?, World Wide Fund for Nature (Cameroon)?, WWF Japan?, WWF France?, WWF Turkey?, Fundación Vida Silvestre Argentina?, WWF Spain? և WWF Denmark?
Կայքwwf.am
Մասնակից էEuropean Environmental Bureau?
 World Wide Fund For Nature Վիքիպահեստում

Բնության համաշխարհային հիմնադրամ (անգլերեն՝ World Wide Fund for Nature, WWF), միջազգային կազմակերպություն։ Հիմնադրվել է 1961 թվականին։ Ունի մոտ 5 միլիոն մշտական հովանավոր և ազգային ընկերակցություններ։ Նպատակն է բնական միջավայրի վատթարացման կանխարգելումը, բնության պահպանության և բուսական ու կենդանական աշխարհի անհետացող տեսակների փրկության համար ֆինանսական միջոցների հայթայթումը։ Հիմնական գործունեությունն է գենետիկական, տեսակային և էկոհամակարգային բազմազանության պահպանումը, վերականգնվող բնական պաշարների օգտագործման կայուն ձևերի ապահովումը, աղտոտման նվազեցման և էներգիայի ու պաշարների արդյունավետ օգտագործման նպաստումը, բնապահպանական հիմևախնդիրների լուծման ռազմավարության մշակումը։ Նստավայրը Գլանդում է (Շվեյցարիա

WWF-ը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնության համաշխարհային հիմնադրամը 2002 թվականից համագործակցում է Հայաստանի հետ։ WWF-ի հայաստանյան մասնաճյուղի պաշտոնական գրանցումը տեղի է ունեցել 2006 թվականի նոյեմբերին։

WWF-Հայաստանի գործունեության հիմնական ուղղություններն են.

  • բնության հատուկ պահպանվող տարածքները՝ արգելոցները, ազգային պարկեր, արգելավայրերը
  • վտանգված տեսակների պաշտպանություն
  • Էկոհամակարգերի վերականգնում
  • կլիմայական փոփոխությունների ազդեցությունը մեղմելուն ուղղված աշխատանքներ
  • աշխատանք տեղական համայնքների հետ
  • բնապահպանական իրազեկությանն ու կրթությանը աջակցություն

WWF-Հայաստանը զբաղվում է վտանգված տեսակների պահպանությամբ, ինչպիսիք են՝ կովկասյան ընձառյուծը, հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, գորշ արջը և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։