Բլաստեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
խաղալիք բլաստեր

Բլաստեր (անգլ. blaster, բառացի «բռնկիչ»)`գիտաֆանտաստիկայում և տիեզերական օպերայում տարածված անվանումը հորինված էներգետիկ զենքի։ Բլաստեր ավանդաբար անվանում են էներգետիկ զենքի շատ տեսակներ։ Ըստ չափերի և ձևի բլաստերը, որպես կանոն, ատրճանակի կամ հրացանի տարատեսակ է։

Տարատեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ֆանտաստների բլաստերի գործունեության սկզբունքը հիմնված է տարբեր ֆիզիկական գաղափարների  վրա.

Էլեկտրամագնիսական[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալ կատեգորիայի մեջ են մտնում տարբեր սխեմաներով և գործունեության սխեմաներով զենքեր` ինչպես իրական մշակված կամ մշակման փուլում գտնվող, այնպես էլ  տվյալ պահին ֆանտստիկ, որոնցում օգտագործվում  են էլեկտրամագնիսական ալիքները  թիրախի խոցման համար։

1.Լազերային բլաստեր( ինչպես նաև  լազերային հրացան, լազերային ատրճանակ, ճառագայթային  ատրճանակ,), որը հիմնված է լազերային ճառագայթի գործունեության սկզբունքի վրա։

Հիշատակումը ֆանտաստիկայում. Հիշատակվել է Ուրսուլա Լե Գուինի «Հայնյան ցիկլում»։ Եղել են բազմաթիվ նախագծեր ռազմական լազերի ստեղծման համար։ Լազերային զենքը (տեսանելի և անտեսանելի սպեկտրի) բավականին վաղուց է օգտագործվում որպես հակատիեզերական պաշտպանության էլեմենտ: Բայց հիմնական խնդիրը համադրումն է ընդունելի կործանարար հզորւթյան և ոչ թե նույնիսկ ձեռքի այլ ինչ-որ չափով մոբիլ զենքի չափերի։ Տվյալ պահին լուրջ հաջողություններ տվյալ ոլորտում դեռ չկան։

Իրական օրինակներ.Լազերային զենք։ Ավելի խիստ սահմանմամբ լազերային զենքը բլաստերը չէ։

2.Ռազմական մազերներ (ուժեղացուցիչ)/բարձր հաճախականությամբ ճառագայթիչներ. թիրախի խոցման համար զենք, ` ճառագայթող կոհերենտ միկրոալիքներ։

Հիշատակում ֆանտաստիկայում. «Գոդզիլան ընդդեեմ ՄեխաԳոդզիլայի» և «Գոդզիլան ընդդեեմ ՄեխաԳոդզիլայի.փրկեք Տոկիոն» («մազեր-տանկ» ,ռազմական մազերով զինված տանկ; Կիրյու ռոբոտի մազերային ճառագայթիչ), «Հիմնադրումը և Երկիրը», «Մոսկովյան լաբիրինթոս» և այլն։ Crysis 2 խաղում կա X43 MIKE զենքը` արձակող ուղղորդված միկրոալիքային ճառագայթում,այն տաքացնում է թշնամիների մարմիններում հեղուկները` ստիպելով նրանց բառացիորեն պայթել։

Իրական օրինակներ. Ակտիվ ժխտման համակարգ։

1.Նեյրոբլաստերներ` բարձր հաճախականությամբ ճառագայթիչների յուրահատուկ  տարատեսակ` նկարագրված «Ֆորկասիգանների սագայում»։ Տվյալ զենքը գործնականում ոչ մի տեսանելի  վնաս չհասցնելով կենդանի թիրախի մարմնին, ամբողջությամբ վնասում է նրա նյարդային համակարգը։ Այդպիսի զենքը ճիշտ է անվանել նեյրոդիսռապտոր.

3․Լուսային զենք` զենք ֆոկուսացվող  հայելիների և պրիզմաների համակարգի միջոցով ոչ կոհերենտ լուսային ճառագայթումը(որպես կանոն`բնական) թիրախի վրա։

Հիշատակում գիտաֆանտաստիկայում.Ալեքսեյ Տոլստոյի «Ինժեներ Գարինի հիպերբոլոիդ», Ստանիսլավ Լեմի «Ֆիասկո» (օրբիտալ զենք «արևային լազեր»), համակարգչային խաղ  Red Alert 2.

Իրական օրինակներ.համաձայն լեգենդի Սիրակուզի պաշարման ժամանակ քաղաքի պաշտպանները վառել են հռոմեացիների նավերը` Արքիմեդի հրամանով ֆոկուսացնելով նրանց վրա արևային ճառագայթները:Նրանք  շարվել էին  հատուկ ձևով մինչև հայելային փայլով հղկված վահաններով։ Տվյալ փորձը 1973-ին հաջողությամբ կրկնել է հույն գիտնական Յոհանիս Սաքասը[1]։

Սակայն հաշվի առնելով այդ օրերի իրողությունը նմանատիպ զենքը անհնար էր, քանի որ նրա իրագործման համար անհրաժեշտ է ահռելի քանակությամբ լավ հղկված և ուղղորդված հայելիներ, որոնք պետք է կարգավորել կախված Արևի ու նավի դիրքից։ Այդպիսի զենքը ճառագայթային զենքի տարատեսակ է և բլաստեր չէ։

4.Էլեկտրամագնիսական-իմպուլսային զենք (հաճախ անվանվում է նաև մագիսաիմպուլսային EMP, EM-pulse) ` հարմարանք (ճառագայթիչներ ուղղորդված և չուղղորդված ազդեցությամբ, վերջիններից  են էլեկտրամագնիսական պայթուցիկները), որը խոցում է թիրախը հզոր էլեկտրամագնիսական իմպուլսով։

Հիշատակումը ֆանտաստիկայում.գործնականորեն ամենուրեք

Իրական օրինակներ. Էլեկտրամագնիսական պայթուցիկներ։ Դա նույնպես բլաստեր չէ, քանի որ իրենից ներկայացնում է լայն ուղղորդվածություն ունեցող ալիքային զենք։

.1.Կաթվածահար անող բլաստերներ-ոչ լետալ ձեռքի զենք` խոցող թիրախը քիչ հզորությամբ, հատուկ կոնֆիգուրացիայով , ուղղորդված էլեկտրամագնիսական իմպուլսով, որը բերում է մի քանի ժամ  նպատակակետի գիտակցության վայրկենական կորուստին։ Երբեմն ոչ ինքնուրույն զենք է, այն «տեղադրված» հարմարանք է կամ ռազմական բլաստերների ռեժիմներից մեկը։

Իրական օրնակներ. Էլեկտրաշոկեր, տետանայզեր (էլեկտրաշոկերի ծանր տարբերակը, փոխանցող իմպուլսը իոնիզացնող ՈւՄ-լազերով ։  Տվյալ պահին սրա սերիական ատադրությունը դրված չէ։

Հիշատակում ֆանտաստիկայում. «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ IV ;Նոր հույս» (ռազմական զենքի ոչ լետալ ռեժիմ) ,  « Ֆորկոսիգանների սագայում»,  «Հնագույն աղետում» «պարալիզատորները» Բրայան Օլդիսի  NON-STOP-ում,  «Աքաղաղի ճիչը» Կրապավինի «Մեծ կրիստալի խորքում» ցիկլից, XCOM: Enemy Unknown և այլն։

5.Ուղղորդված ազդեցության էլեկտրական լիցքավորիչներ՝ զենք `իր մեջ համադրող էլեկտրամագնիսական  ճառագայթիչի ր պլազմային զենքի գծերը

6.Անիհիլյատորներ՝ զենք, խոցող թիրախը անտիմատերիայով։ Այդպիսի զենքի յուրահատկությունը սկզբունքայնորեն անհնարիությունն է մթնոլորտում օգտագործմն. Անտիմատերիան անիհիլացվում է , բախվելով մթնոլորտային գազի մասնիկների հետ։

7․Գրավիտաստրուկտուրներ՝ հարրմարանք գեներացնող գրավիտացիոն դաշտ, բառացիորեն պայթեցնող թիրախը։

Սակայն նշված զենքերից ոչ մեկը բլաստեր չէ, բացառությամբ` անիհիլյատորի, քանի որ `

ալիքային կամ ճառագայթային զենք են, իսկ դասական բլաստերը խրձային զենք է։

դասական բլաստերը կրակում է պլազմա կամ տարատեսակ մասնիկներ` իոններ, նեյտրոններ, ելեկտոններ և այլն։

Պլազմային բլաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլազմային բլաստեր կամ պլազմեր՝ կրակում է պլազմայի խտացոոմներով։ Ֆանտաստիկայում պլազմային զենքի հիմնական տեսակներն են․

  1. Զենք կրակող սֆերկ , էլիպսաձև կամ կաթիլանման պլազմայի խտացումներով, որպես կանն, պայթում է , երբ խոցում է թիրախը
  2. Զենք, որը կրակում է պլազմային «ճառագայթով»։ Իրենից ներկայացնում է մասնիկների գծային արագացուցիչօ տարատեսակ
  3. Շիթային պլազմային զենք
  4. Պլազմային զենքը որպես կրակային զենքի մոդիֆիկացիա
  5. Պլազմային պայթուցիկներ

Ապագայում ստեղծման հեռանկարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլաստերը ի տարբերություն ամենակատարյալ կինետիկ զենքի` իրական կամ ֆանտաստիկ, օժտված է մի շարք ռազմական առավելություններով, ինչի շնորհիվ այն տեղ ունի ոչ միայն գիտաֆանտաստիկայի էջերում, այլ նաև  զենքի արտադրության առաջատար երկրների իրական ռազմատեխնիկական ուսումնասիրություններում։

Այդ առավելություններից են.

  • Բլաստերը կարող է իմպուլսային ռեժիմից անցում կատարել անընդհատին և հակառակը։ Բլաստերը կարող է լինել ինչպես ճառագայթային, այնպես էլ իմպուլսային զենք։  Վերջին դեպքում հնարավոր է արագ կրակ։ Սառը զենքին համանման բլաստերը կարող է լինել ծակող, կտրող և մետաղական ձեռքի զենք։
  • Բլաստերից կրակոցը ոչ մի կերպ կապված չէ զանգվածների տարածության մեջ տեղափոխմամբ, որը թույլ է տալիս վարել ռազմական գործողությունները , օրինակ անկշռության պայմաններում։
  • Միակ ծախսվող ռեսուրսը բլաստերում էներգիան է և աշխատող մարմնի նյութը։ Բայց բլաստերը ավելի խնայողաբար ծախսել աշխատող մարմնի նյութը, քան կինետիկ զենքը (վերջինի մոտ դրանք փամփուշտները ու հրանոթային արկերն են)։ Օրինակ պլազմային զենքերը մոլորակի մթնոլորտում կարող են օգտագործել որպես աշխատող նյութ մթնոլորտային գազերը։ Ենթադրում են շատ բարձր էներգիայի խտություն մարտկոցներում, հաճախ միջուկային էներգիայի մակարդակի։
  • Հզորության դինամիկ փոփոխությունը  կախված ռազմական իրավիճակից թույլ է տալիս  մարտի ժամանակ կրակելիս ռացիոնալ օգտագործլ ռազմակոմպլեքսը` տվյալ դեպքում ռազմական էներգետիկ պաշարը։
  • Վերաբեռնման` լիցքավորման խնդրի լուծումը, քանի որ բլաստերը կամ ընդհանրապես պետք չէ վերաբեռնել, կամ պլազմային զենքի դեպքում դա անհրաժեշտ է անել բավական հազվադեպ աշխատող մարմնի նյութի դանդաղ ծախսի, որը թույլ է տալիս տնտեսել «փամփուշտների» արտադրության վրա ուժերը և միջոցները։

Սակայն ճառագայթային և բլաստերային զենքերի շատ տեսակներին բնորոշ են նաև որոշակի թերություններ․

  • Էլեկտրամագնիսական ալիքների տարածման վրա միջավայրի ազդեցությունը պայմանավորում էլազերային զենքի էֆեկտւիվույան կախումը մթնոլորտի վիճակից[2].
  • Լազերային ճառագայթի կասեցնող ազդեցության ցածր լինելը գցում է ճառագայթային բլաստերի արժեքը որպես մոտակա մարտի զենք։
  • Արտացոլված էներգիան կարող է վնասել կրակողին (նվազագույնը աչքերը), թեև դա արտադրությունում հիմնականում անտեսվում է։
  • Ճառագայթախրձային զենքը (խրձային զենքը անընդհատ ազդեցությամբ) ի տարբերություն լազերայինի, կախված չէ մթնոլորտի օպտիկական հատկությունների, բայց կախված է հոմոգենության խտությունից (օրինակ ամպը ամեն դեպքում ցրում է ճառագայթային խրձի մի մասը այս կամ այն բարձրէներգետիկ մասնիկների)։
  • Կրակոցը, էլ չասած անընդհատ ռեժիմով , դիմակազերծում է կրակողին։
  • Այդպիսի զենքը թույլ չի տալիս թիրախի խոցումը, որը գտնվում է թաքստոցում։ Խնդիրը լուծվում է նրանով , որ թաքստոցների մեծամասնությունը կարող է ոչնչացվել բլաստերի մեկ-եկու կրակոցով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Archimedes' Weapon». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  2. «High intensity laser propagation in the atmosphere». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին. L. M. Frantz, T. D. Holstein