Բերդյանսկի ցամաքալեզվակ
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բերդյանսկի ցամաքալեզվակ
ուկրաիներեն՝ Бердянська коса | ||
Տեղագրություն | Ազովի ծով | |
Ողողող ջրեր | Բերսյանսկի ծովածոց, Ազովի ծով | |
Ընդհանուր մակերեսը | 7 կմ² | |
Երկիր | Ուկրաինա | |
Վարչատարածքային բաժանում | Զապորոժիեի մարզ | |
Բերդյանսկի ցամաքալեզվակ (ուկրաիներեն՝ Бердянська коса), գտնվում է Ազովի ծովի հյուսիսային մասում, բաժանում է Բերսյանսկի ծովածոցը ծովից։ Իր առաջացման համար ցամաքալեզվակը պարտական է Բերդա գետին, որը թափվում է ծովի մեջ ցամաքալեզվակի հիմքից արևելք։
Ցամաքալեզվակի երկարությունը կազմում է 18 կմ, լայնությունը տատանվում է 40 մետրից մինչև 2 կիլոմետր։ Մակերեսը մոտ 7 կմ² է։
Այսօր ցամաքալեզվակը գտնվում է Բերդյանսկ քաղաքի տարածքում։
Բերդյանսկի ցամաքալեզվակի վրա են գտնվում 70 առողջարանային հաստատություններ՝ 8 սանատորիա, 17 մանկական և սպորտային-առողջարարական հաստատություններ, 45 հանգստի բազաներ, պանսիոնատներ, որոնք կարող են միաժամանակ ընդունել մինչև 15 հազար մարդ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերդյանսկի ցամաքալեզվակ» հոդվածին։ |
|