Բերդյանսկի ցամաքալեզվակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Բերդյանսկի ցամաքալեզվակ
ուկր.՝ Бердянська коса
Տեղագրություն Ազովի ծով
Ողողող ջրեր Բերսյանսկի ծովածոց, Ազովի ծով
Ընդհանուր մակերեսը 7 կմ²
Երկիր Ուկրաինա Ուկրաինա
Վարչատարածքային բաժանում Զապորոժիեի մարզ
Dzendzyk August 1997.jpg

Կոորդինատներ: 46°39′ հս․ լ. 36°47′ ավ. ե. / 46.650° հս․. լ. 36.783° ավ. ե. / 46.650; 36.783 Բերդյանսկի ցամաքալեզվակ (ուկր.՝ Бердянська коса), գտնվում է Ազովի ծովի հյուսիսային մասում, բաժանում է Բերսյանսկի ծովածոցը ծովից։ Իր առաջացման համար ցամաքալեզվակը պարտական է Բերդա գետին, որը թափվում է ծովի մեջ ցամաքալեզվակի հիմքից արևելք։

Ցամաքալեզվակի երկարությունը կազմում է 18 կմ, լայնությունը տատանվում է 40 մետրից մինչև 2 կիլոմետր։ Մակերեսը մոտ 7 կմ² է։

Այսօր ցամաքալեզվակը գտնվում է Բերդյանսկ քաղաքի տարածքում։

Բերդյանսկի ցամաքալեզվակի վրա են գտնվում 70 առողջարանային հաստատություններ՝ 8 սանատորիա, 17 մանկական և սպորտային-առողջարարական հաստատություններ, 45 հանգստի բազաներ, պանսիոնատներ, որոնք կարող են միաժամանակ ընդունել մինչև 15 հազար մարդ։