Jump to content

Բերդկունքի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերդկունքի ամրոց
Նկարագրություն
Տեսակամրոց և մշակութային արժեք
Վարչական միավորԳեղարքունիքի մարզ և Բերդկունք[1]
Երկիր Հայաստան[1]
Քարտեզ
Քարտեզ
 Berdkunk Fortress Վիքիպահեստում

Բերդկունքի ամրոց, հնագույն շրջանից պահպանված պաշտպանական ամրոց Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Բերդկունք գյուղում։

Կանգնած է մի խոշոր ժայռաբլուրի վրա և իշխում է շրջապատին։ Նա գրեթե անմատչելի է բոլոր կողմերից, բացի Բերդկունք գյուղի արևելյան կողմից, որը ներկայումս միաձուլվել է ամրոցի ավերակների հետ։ Ամրոցն իր տեսքով ու կառուցվածքով նմանվում է Լճափի ամրոցներին։ Այն նույնպես շրջապատված է բնակավայրի ավերակների մնացորդներով։ Ամրոցի ներսում կան բազմաթիվ կացարաններ, որոնք խիստ նման են Լճափի ամրոցներում եղածներին։ Բերդկունքի ամրոցն արևմուտքից արևելք, համարյա իր ամբողջ երկարությամբ, եզերվում է ժայռապատ խրամուղիներով և հարավարևմտյան անկյունում միանում մի այլ նման խրամուղու, որը ձգվում է դեպի հյուսիս։ Խրամուղիների ընդհանուր երկարությունը հասնում է 275 մետրի։ Կան նաև այլ խրամուղիներ, որոնք ձգված են զանազան ուղղություններով։ Սրանք հիմնականում բնական մանր կիրճեր են, որոնք մարդիկ վերափոխելով ծառայեցրել են պաշտպանական նպատակների, ինչպես դա ակնհայտ է Լճաշենի ամրոցում։ նշված խրամուղիներն ունեն մինչև 5 մետր լայնությամբ բարձր բնական ու արհեստական պատեր։

Բերդկունք ամրոցի դիրքը այնքան հաջող է ու գերիշխող շրջապատի նկատմամբ, որ միջին դարերում կիկլոպյան ամրոցի փլատակների վրա կառուցվել է մի նոր ամրոց։ Գյուղի հասակավոր մարդիկ այն անվանում են Իշխանաց ամրոց։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գ. Հ. Միքայելյան, Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցներ, Հայկական ՍՍՀ ԳԱ Հրատարակչություն, Երևան, 1968