Բերդի դպրոց
Appearance
Բերդի դպրոց | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 1871 |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բերդ |
Բերդի դպրոց, հիմնադրվել է 1871 թվականին, Բերդ (այժմ՝ ՀՀ Շամշադինի շրջկենտրոն) գյուղում, ծխական քահանա Մովսես Տեր Անանյանցի նախաձեռնությամբ, 30 աշակերտով։ 1892 թվականին ունեցել է 3 դասարան, 50 աշակերտ։ 1916 թվականին դարձել է եռամյա, 1925 թվականին՝ յոթնամյա, 1933 թվականից՝ միջնակարգ։ 1971–1972 ուս․՝ տարում Բերդի դպրոցը ուներ 35 դասարան, 1110 աշակերտ, 52 ուսուցիչ։ Երեքուկես տասնամյակում միջնակարգ դպրոցը տվել է 1762 շրջանավարտ, որոնցից 246-ը հետագայում դարձել է մանկավարժ, 35-ը՝ բժիշկ, 52-ը՝ գյուղատնտես, 36-ը՝ անասնաբույծ–անասնաբույժ, տասնյակ պատմաբան, բանասեր և այլ մասնագետներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 420)։ ![]() |