Jump to content

Բեյրութի փողոց (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեյրութի փողոց
ՔաղաքԵրևան Երևան
Համայնք(ներ)Կենտրոն վարչական շրջան
Երկարություն300 մետր
ՍկիզբՇահումյանի անվան պուրակ
ԱվարտՄյասնիկյան հրապարակ
Անվանվել է
ի պատիվ
Բեյրութ
Բեյրութի փողոց (Երևան)ը գտնվում է Հայաստանում
Բեյրութի փողոց (Երևան)

Բեյրութի փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անվանվել է ի պատիվ Երևանի քույր քաղաք, Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի։

Սկսվում է Շահումյանի անվան պուրակից (Մովսես Խորենացու փողոց) և ձգվում մինչև Մյասնիկյան հրապարակ (Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց)։ Հատող փողոցներ չունի։ Երթևեկությունը փողոցով միակողմանի է։

Երևանի և Բեյրութի միջև համագործակցության շրջանակներում 1997 թվականի հոկտեմբերի 20-ին Երևանում կնքվել է «ՀՀ Երևան քաղաքի և Լիբանանի Հանրապետության Բեյրութ քաղաքի միջև բարեկամության և համագործակցության մասին» համաձայնագիրը։ Ըստ այդ համաձայնագրի սկզբունքների՝ 2000 թվականի սեպտեմբերի 28-ին Երևանում կնքվել է համաձայնագիր Բեյրութի և Երևանի միջև համագործակցության և եղբայրացման մասին։ Նույն թվականին Երևանի Խորհրդարանի փողոցի մի հատվածն անվանակոչվել է Բեյրութի փողոց, իսկ 2004-ին Բեյրութի փողոցներից մեկն անվանակոչվել է Երևանի փողոց[1]։

Նշանակալի օբյեկտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողոցի աջ կողմում է Մանկական այգին, որի՝ Բեյրութի փողոցին հարող հատվածում 2005 թվականին տեղադրվեց լիբանանցի գրող, փիլիսոփա, նկարիչ, բանաստեղծ Ջուբրան Խալիլ Ջուբրանի կիսանդրին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]