Բեթի Լու Օլիվեր
Բեթի Լու Օլիվեր | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 9, 1925 |
Մահացել է | նոյեմբերի 24, 1999 (74 տարեկան) |
Մահվան վայր | Fort Smith, Արկանզաս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | վերելակավար |
Բեթի Լու Օլիվեր (անգլ.՝ Betty Lou Oliver, հուլիսի 9, 1925 - նոյեմբերի 24, 1999, Fort Smith, Արկանզաս, ԱՄՆ), ամերիկացի կին, որը մեկ օրվա մեջ փրկվել է երկու անգամ[1]։ Որպես վերելակավար աշխատել է Էմփայր Սթեյթ Բիլդինգում։ Հայտնի է դարձել 1945 թվականի հուլիսի 28-ին այն բանից հետո, երբ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը բախվել է Էմփայր Սթեյթ Բիլդինգին։ Ինքնաթիռի շարժիչներից մեկն ընկել է վերելակի հորան՝ վնասելով վերելակի ճոպանե համակարգը։ Բեթի Լուն ստացել է վնասվածքներ և փրկարարները նրան տեղափոխել են վերելակ՝ տարհանում իրականացնելու նպատակով։ Վերելակը պոկվել է ամրակներից և 75-րդ հարկից ընկել ներքև՝ անցնելով շուրջ 300 մետր ճանապարհ (1000 ֆուտ)։ Վերելակը կանգնել է հորանի մեջ և ընկել մի քանի ճոպանների վրա, որոնք գտնվում էին հորանի ստորին հատվածում։ Կինը կենդանի է մնացել։ Բեթի Լու Օլիվերի դեպքը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Истории о выживании». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ Запись в книге рекордов Гиннесса.