Բեգռաս
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բագրաս (այլ կիրառումներ)
Բեգռաս (պարսկ. բագրաս), բրդյա բարակ գործվածք, որից Հայաստանում պատրաստել են անձրևային (անջրանցիկ) գլխարկներ[1]։
Ամենայն հավանականությամբ բեգռասի պատրաստման տեխնոլոգիան մոռացված է, քանի որ դեռ 1788 թվականին հնդկահայ հասարակական գործիչ Շահամիր Շահամիրյանի կողմից հրատարակած Հայաստանի սահամանդրաության նախագծում՝ Որոգայթ փառացում, 502-րդ հոդվածի համաձայն «ով որ շնորհ ունենա մեր Հայաստան երկրում վերականգնել կարմիր որդանը. գործել բեգռաս, մահուդ՝ ըստ եվրոպական կերպի ու նմանության...մեկ անգամ միայն Հայոց տան կողմից պետք է շնորհի արժանանա, այսինքն՝ 10.000 արծաթ դահեկան»[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ , Որոգայթ փառաց, Երևան, 2002, էջ 291 — 271 էջ, ISBN 5-540-01746-3։
- ↑ , Որոգայթ փառաց, Երևան, 2002, էջ 208-209 — 271 էջ, ISBN 5-540-01746-3։