Բեգռաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բագրաս (այլ կիրառումներ)

Բեգռաս (պարսկ. բագրաս), բրդյա բարակ գործվածք, որից Հայաստանում պատրաստել են անձրևային (անջրանցիկ) գլխարկներ[1]:

Ամենայն հավանականությամբ բեգռասի պատրաստման տեխնոլոգիան մոռացված է, քանի որ դեռ 1788 թվականին հնդկահայ հասարակական գործիչ Շահամիր Շահամիրյանի կողմից հրատարակած Հայաստանի սահամանդրաության նախագծում՝ Որոգայթ փառացում, 502-րդ հոդվածի համաձայն «ով որ շնորհ ունենա մեր Հայաստան երկրում վերականգնել կարմիր որդանը. գործել բեգռաս, մահուդ՝ ըստ եվրոպական կերպի ու նմանության...մեկ անգամ միայն Հայոց տան կողմից պետք է շնորհի արժանանա, այսինքն՝ 10.000 արծաթ դահեկան»[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. , Որոգայթ փառաց, Երևան, 2002, էջ 291 — 271 էջ, ISBN 5-540-01746-3։
  2. , Որոգայթ փառաց, Երևան, 2002, էջ 208-209 — 271 էջ, ISBN 5-540-01746-3։