Բաքվի նավթագազաբեր շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բաքվի նավթագազաբեր շրջան, նավթի և գազի արդյունահանման շրջան Ադրբեջանում։ Հանքավայրերը տեղադրված են Հարավ–Կասպիական նավթագազաբեր ավազանում։ Նավթաբեր հորիզոնների մեծ մասը գտնվում է պլիոցենի արդյունավետ շերտախմբի սահմաններում՝ մինչե 4500 մ խորություն։ Բաքվի նավթագազաբեր շրջանի հանքավայրերի շահագործման ընթացքում արդյունահանվել է ավելի քան 1 մլրդ տ նավթ։ Ապշերոնյան թերակղզում նավթ արդյունահանվել է դեռ վաղ անցյալում։ 20-րդ դարի սկզբին շրջանը նավթի հանույթով աշխարհում գրավեց 1-ին տեղը՝ 11,4 մլն տ (1901 թվական)։ Սովետական իշխանություն հաստատվելուց հետո նավթային արդյունաբերությունը ազգայնացվեց և նավթամշակման գործարանները ենթարկվեցին վերակառուցման, հայտնաբերվեցին բազմաթիվ նոր, խորը տեղադրված նավթաբեր հորիզոններ։ 1926 թվականին ձեռք բերվեց 1913 թվականի մակարդակը՝ 7,7 մլն տ, իսկ 1940 թվականին շրջանի տեսակարար կշիռը նավթի միութենական արդյունահանման մեջ հասավ 70%-ի (22,2 մլն տ)։ 1950-ական թվականներից սկսվել են նավթի ստորջրյա կուտակումների հետազոտությունները՝ մինչե 30–40 մ խորությունը, որոնք հանգեցրել են մի շարք խոշոր հանքավայրերի հայտնաբերման («Նավթային քարեր», Դարվինի խրուտ են)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։