Jump to content

Բարի գալուստ Ռայլիի մոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարի գալուստ Ռայլիի մոտ
անգլ.՝ Welcome to the Rileys
Երկիր ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
Ժանրդրամա[1][2][3]
Թեմամարմնավաճառություն և անհաջող ընտանիք
Թվական2010 և ապրիլի 7, 2011[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋեյք Սքոթ[1][2][3][…]
ՊրոդյուսերՌիդլի Սքոթ, Թոնի Սքոթ և Սքոթ Բլում
Սցենարի հեղինակՔեն Հիքսոն
ԴերակատարներՋեյմս Գանդոլֆինի[2][5][6], Քրիստեն Ստյուարտ[2][5][6], Մելիսա Լեո[2][5][6], Էլլի Շիդի[6], Քեթի Լեմկին[6], Լենս Է․ Նիքոլս[2][5][6] և Ջո Քրեսթ
ԵրաժշտությունՄարկ Ստրայտենֆելդ
ՄոնտաժՆիքոլաս Գասթեր
Պատմվածքի վայրԼուիզիանա
Նկարահանման վայրՕռլեան շրջան
ԿինոընկերությունApparition
Տևողություն110 րոպե

«Բարի գալուստ Ռայլի» (անգլ.՝ Welcome to the Rileys), 2010 թվականի անկախ ամերիկյան դրամա, ռեժիսոր Ջեյք Սքոթ, սցենարի հեղինակ`Քեն Հիքսոն։ Գլխավոր դերերում նկարահանվել են` Քրիստեն Ստյուարտը, Ջեյմս Գանդոլֆինին և Մելիսա Լեոն։ Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 2010 թվականին ՝ Սանդենս կինոփառատոնում[7]։

Դագը և Լոիս Ռայլին սկսեցին միմյանցից հեռանալ իրենց դստեր Էմիլիի մահից հետո։ Մինչ Լոիսը պայքարում է շարունակական մեղքի զգացման դեմ, Դագը փորձում է մոռանալ իրեն` տեղի մատուցողուհի Վիվիանի հետ սիրավեպի միջոցով։ Ժամանակի ընթացքում Լոիսը ամբողջովին փակվում է իր մեջ՝ վախենալով դուրս գալ փողոց։ Եվ երբ Վիվիենը հանկարծամահ է լինում, Դագը գործուղման ընթացքում գնում է գիշերային ակումբ, փորձելով հասկանալ ներկայիս կյանքի իրավիճակը։ Հանդիպելով անչափահաս մարմնավաճառ Մելորիին, որն անսովոր նման է իր հանգուցյալ դստեը, Դագը նրան անսպասելի առաջարկ է անում. Նրան ամեն օր վճարել $ 100 միայն այն բանի համար, որ թույլ տա բնակվել իր փոքրիկ բնակարանում, առանց հարաբերությունների։ Մալյորին անմիջապես համաձայնվում է, և Դագը զանգում է Լոիսին ՝ ասելով, որ այլևս չի գա տուն։ Ժամանակի ընթացքում Մելորին ընտելանում է Դագի ներկայությանը, որը փորձում է ստիպել նրան խուսափել հայհոյելուց ՝ յուրաքանչյուր վատ բառի համար դոլար վերցնելով։ Միևնույն ժամանակ, տանը, Լոիսը որոշում է գնալ ամուսնու հետևից, նույնիսկ եթե դա նշանակում է վերջին մի քանի տարիներին առաջին անգամ տնից հեռանալ։ Առաջին պահերին նա նույնիսկ չի կարող հասնել փոստային բաժանմունք, բայց մի քանի փորձերից հետո նա կարողանում է մեքենան հանել մայրուղի ՝ ուղևորվելով դեպի հարավ։ Երբ Լոիսը ժամանում է Լուիզիանա և հայտնաբերում, որ ամուսինը ապրում է գռեհիկ, անչափահաս մարմնավաճառի հետ, առաջին արձագանքը ցնցում էր։ Բայց Դագի նման, նա արագորեն ջերմանում է Մելորիի հանդեպ ՝ Էմիլիին առանձնահատուկ նմանության պատճառով։ Կարճ ժամանակ անց Լոիսը նույնպես տեղափոխվում է Մելորիի մոտ, և նրանց մեջ ձևավորվում է շատ անսովոր ընտանեկան հարաբերություններ։ Ավելի ուշ, երբ Լոիսը փորձում է հետ պահել Մելորիին մարմնավաճառությամբ զբաղվելուց, լարվածությունը մեծանում է։ Բայց երբ Մելորին հաճախորդի կողմից դաժան ծեծի ենթարկված հայտնվում է ոստիկանության բաժանմունքում, Դագը և Լոիսը շտապում են նրա մոտ։

  • Քրիստեն Ստյուարտ - Մելոնի, 16-ամյա մարմնավաճառ և բարի պարուհի[8]։
  • Ջեյմս Գանդոլֆինի - Դագ Ռայլի, միայնակ տղամարդ, որը համակրում էր Մելորիին՝ իր հանգուցյալ դստեր նման լինելու պատճառով։
  • Մելիսա Լեո - Լոիս Ռայլին, Դագի կինը։
  • Աիսա Դևիս - Վիվիան, մատուցողուհի, որի հետ Դոուն սիրավեպ ունի։
  • Դեյվիդ Ջենսեն - Էդ.
  • Քեթի Լեմկին - Շառլին։

Նկարահանման վայրը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումները տեղի են ունեցել Նյու Օռլեանում 2008 թվականի վերջին[8]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ցուցադրվել է 2010 թվականին ՝ Սանդենս փառատոնում։ Ֆիլմը արժանացել է ինչպես դրական, այնպես էլ բազմաթիվ բացասական գնահատականների։

USA Today-ի քննադատը ասել է. «Անչափահաս մարմնավաճառի և կես դրույքովմերկապարուհու դերը գիշերային ակումբում, որը կատարում էր Քրիստենը, պետք է սկանդալ դառնար։ Նրանք, ովքեր սովոր են նրան տեսնել միայն որպես սիրահարված Բելլա «Մթնշաղ»-ից, կարող են ցնցվել։ Մյուսները, ովքեր նրան գիտեն «Մշակույթի և հանգստի պարկ» ֆիլմից, կտեսնեն նրա գեղարվեստական տաղանդի բազմակողմանիության հաստատումը։ Ստյուարտը արժանի է հարգանքի, իրեն նորովի գտնելու փորձի համար։ Շատ հեշտ կլիներ նկարահանվել ինչ-որ ռոմանտիկ կատակերգության մեջ ՝ հոնորար վաստակելով Մթնշախի սագայի հաջորդականությունից ... Փոխարենը, Ստյուարտը ինքն իրեն մարտահրավեր է նետում։ Եվ հեռուստադիտողներին նույնպես»[9]։

The Washington Post- ը ֆիլմը անվանել է «ձանձրալի, միևնույն ժամանակ կանխատեսելի և անհասկանալի», իսկ Wall Street Journal- ը ՝ «ևս մեկ ձանձրալի պատմություն անկման և հաղթահարման մասին»[10][11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt1183923/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.adorocinema.com/filmes/filme-141576/
  3. 3,0 3,1 http://www.filmstarts.de/kritiken/100052-Welcome-To-The-Rileys.html
  4. Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 5,2 5,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=141576.html
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 http://www.imdb.com/title/tt1183923/fullcredits
  7. Sperling, Nicole. Kristen Stewart’s Joan Jett movie among Sundance Premieres Արխիվացված 2014-10-22 Wayback Machine, Entertainment Weekly, 3 декабря, 2009. Accessed 24 апреля, 2010.
  8. 8,0 8,1 Siegel, Tatiana. 'Rileys' welcomes Melissa Leo, Variety, 1 октября, 2008. Accessed 24 апреля, 2010.
  9. Breznican, Anthony. Twilight star Kristen Stewart exposed in Welcome to the Rileys, USA Today, 23 января, 2010. Accessed 24 апреля, 2010.
  10. Michael O'Sullivan (24.11.2010). «Thanks for the invite, 'Rileys,' but we'll pass» (անգլերեն). The Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 8-ին.
  11. «A Lifeless Life of 'Rileys'» (անգլերեն). The Wall Street Journal. 29.10.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]