Բասսելտոն
Բնակավայր | ||
---|---|---|
Բասսելտոն | ||
Երկիր | Ավստրալիա | |
Համայնք | Արևմտյան Ավստրալիա[1] և City of Busselton? | |
Հիմնադրված է | 1832 թ. | |
ԲԾՄ | 4 մետր | |
Բնակչություն | ▲27 233 մարդ (օգոստոսի 10, 2021)[2] | |
Փոստային դասիչ | 6280 | |
Պաշտոնական կայք | busselton.wa.gov.au(անգլ.) | |
| ||
Բասսելտոն (անգլ.՝ Busselton), քաղաք Արևմտյան Ավստրալիա ավստրալիական նահանգի հարավ-արևմտյան ափին։ Այն գտնվում է Գեոգրաֆ ծովածոցում՝ Փերթից մոտավորապես 220 կմ հարավ։ Այժմ Արևմտյան Ավստրալիա նահանգի հայտնի զբոսաշրջային օբյեկտ է։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականին այստեղ ապրել է 27 233 մարդ։ Մակերեսը` 50կմ2 է։ Խտությունը` 540 մարդ/կմ2 է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հիմնադրվել է 1832 թվականին բրիտանացի Ջոն Գարրետ Բասսելի կողմից (1803-1875 թվականներ), ով այստեղ ժամանել է որպես առաջին եվրոպացի նորաբնակիչ։ Քաղաքը իր անունը ստացել է նրա պատվին։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղատնտեսությունից բացի, Բասսելտոնի տնտեսությունը հայտնի է փայտեղենի արդյունաբերության և կետորսության իր բուռն զարգացմամբ։ Բասսելտոնը դարձել է բարգավաճող նավահանգիստ արտասահմանյան արտահանությամբ ապրանքների համար, այդ պատճառով 1865 թվականին սկսվել է իր նշանավոր ավելի քան 1800 մետր երկարությամբ նավահանգստի շինարարությունը, որը այժմ համարվում է աշխարհի ամենաերկար նավահանգիստներից մեկը և դարձել է Բասսելտոն քաղաքի խորհրդանիշը։
Այսօր նավահանգիստը համարվում է Բասսելտոնի զբոսաշրջության հիմնական տեսարժան վայրը, որտեղ նաև հնարավորություն կա զբաղվելու սնորքելինգով և հիանալու մարջաններով ու բազմաթիվ ձկնատեսակներով։ Կառանացի վերջում կառուցվել է շինություն, որը զբոսաշրջիկներին թույլ է տալիս սուզվել ծովի հատակը (գտնվում է 12 մետր խորության վրա)՝ տեսնելու նրա էկոհամակարգը։
Գործընկեր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուգիտո՝ Ճապոնիա
Հայտնի բնիկներ և բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թեյլոր Վորտ` ավստրալիացի նետաձիգ
- Էդմունդ Դրեյկ-Բրոկման` ավստրալիացի ռազմական և քաղաքական գործիչ, գեներալ-մայոր
- Նինա Քենեդի` ավստրալիացի թեթև ատլետուհի
- Ջորջիանա Մոլոյ` բուսաբան, բույսեր հավաքող
- Շերոն Պէտմոր` ավստրալիացի հոկկեյիստ, 1988 թվականի օլիմպիական չեմպիոն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Busselton Australia(անգլ.)
- Busselton(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բասսելտոն» հոդվածին։ |
|