Բասկունչակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բասկունչակ
Կոորդինատներ

Բասկունչակ, աղի լիճ Աստրախանի մարզում, Վոլգայից 50 կմ արևելք (ՌՍՖՍՀ)։ Մակերեսը՝ 106 կմ2, օվկիանոսի մակարդակից ցածր է 19, 5 մ՝․ Բասկունչակի գոգավորությունը կոմպենսացիոն մուլդ է՝ ընկած Մեծ Բողդո աղագմբեթից հարավ։ Այլ տվյալներով առաջացել է աղագմբեթի տեղում, որը քայքայվել է Կասպից ծովի վերջին տրանսգրեսիայի հետևանքով։ Սնվում է աղի աղբյուրներից ու տեղումներից։ Այստեղ արդյունահանվում է մեծ քանակությամբ կերակրի աղ (տարեկան մոտ 4 մլն տ), հանույթը մեքենայացված է։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բասկունչակ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 304