Jump to content

Բասկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
photo of a modern lingerie basque
Բասկայով կրծկալ, Godey's Lady's Book ամսագիր, 1857 թվականի հունվար

Բասկա (ֆր.՝ basque «բասկ»), բասկինա, լայն բոլորածալ կանացի սվիտերի կամ կիսաշրջազգեստի վրա, ինչպես նաև սվիտերի կամ զգեստի կրծկալին կարված ծալք, որը նրանց տալիս է կոստյումի տեսք[1]։

Բասկան եղել է բասկերի հագուստների ավանդական տարր։ Սկզբում այս տարրը օգտագործվել է տղամարդկանց հագուստի մեջ և միայն դրանից հետո օգտագործվել կանացի հագուստներում։

Բասկաների ժամանակակից ժողովրդականությունը պայմանավորված է բասկական ծագումով մոդելավորող Քրիստոբալ Բալենսիագայով։ Վերջինս իր հավաքածուներից շատերի մեջ բասկան դարձրել է հիմնական տարր։ Բասկայով բաճկոնը կարևոր տարր է եղել նաև Dior-ի հավաքածուում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Anonymous (August 1874). «Fashions for August». Arthur's Lady's Home Magazine. 42 (8): 531.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]