Բասբիի փոքրիկներ
Բասբիի փոքրիկներ (անգլ.՝ Busby Babes), «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիական ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների խմբի մականունը, ովքեր նախ մարզվել են երիտասարդական հավաքականի մարզիչ Ջիմի Մերֆիի, իսկ հետագայում` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Մեթ Բասբիի ղեկավարությամբ[1][2][3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բասբիի փոքրիկները» հայտնի են դարձել ոչ միայն իրենց երիտասարդ տարիքի և տաղանդի շնորհիվ, այլ նաև այն պատճառով, որ նրանք բոլորը եղել են «Մանչեսթեր Յունայթեդ»-ի սաները։ Սա նշանակում է, որ նրանք չեն գնվել այլ ակումբներից (ինչն ընդունված պրակտիկա է ինչպես այժմ, այնպես էլ նախկինում)։ Տերմինը, որը ենթադրաբար ստեղծվել է «Manchester United Evening News» թերթի լրագրող Ֆրենկ Նիկլինի կողմից, սովորաբար օգտագործվում է` բնորոշելու այն ֆուտբոլիստներին, ովքեր հաղթել են 1955/56 և 1956/57 խաղաշրջանների Անգլիայի առաջնությունը։ Այս ֆուտբոլիստների միջին տարիքը եղել է 21-22 տարեկան։ Ութ «Բասբիի փոքրիկներ» մահացել են 1958 թվականի մյունխենյան օդային աղետի ժամանակ։ Նրանց մեջ էր նաև Դունկան Էդվարդսը, որը համարվում էր «Յունայթեդի» այդ կազմի ամենահեռանկարային ֆուտբոլիստը։ «Բասբիի փոքրիկներից» կարիերան վերջինն ավարտել է Բոբի Չարլտոնը՝ 1975 թվականին։
Կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բիլ Ֆոուլկս-կենտրոնական պաշտպան
- Մարկ Ջոնս-հենակետային կիսապաշտպան
- Ջեկի Բլանչֆլաուեր-կենտրոնական կիսապաշտպան
- Ալբերտ Սկենլոն-եզրային կիսապաշտպան
- Էդի Կոլման-եզրային կիսապաշտպան
- Լիամ Ուիլան-եզրային կիսապաշտպան
- Բոբի Չարլտոն-կիսապաշտպան
- Դունկան Էդվարդս-կիսապաշտպան
- Դեվիդ Պեգ-եզրային կիսապաշտպան
- Դենիս Վայոլետ-հարձակվող
- Թոմի Թեյլոր-հարձակվող
- Էդի Լյուիս-հարձակվող[4]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Munich Remembered» (անգլերեն). ManUtd.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Munich Remembered» (անգլերեն). BBC Sport. 2008 թ․ փետրվարի 4.
- ↑ «Tributes paid to Busby Babes» (անգլերեն). Sky Sports. 2008 թ․ փետրվարի 6.
- ↑ «'Busby Babe' Eddie Lewis dies» (անգլերեն). Sky Sports. 2011 թ․ մայիսի 3.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բասբիի փոքրիկների հիշատակի կայք (անգլ.)