Jump to content

Բանաստեղծի ճակատագիրը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բանաստեղծի ճակատագիրը
Երկիր ԽՍՀՄ
Ժանրպատմական ֆիլմ
Թվական1959
Լեզուռուսերեն
ՌեժիսորԲորիս Կիմյագարով
Սցենարի հեղինակՍաթիմ Ուլուգ-Զոդա
ՕպերատորՆիկոլայ Օլոնովսկի
ԵրաժշտությունԱնդրեյ Բաբաև
ԿինոընկերությունՏաջիկֆիլմ

«Բանաստեղծի ճակատագիրը» (ռուս.՝ «Судьба поэта»), խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Բորիս Կիմյագարովը[1][2] Սաթիմ Ուլուգ-Զոդայի սցենարով «Տաջիկֆիլմ» ստուդիայում։

Ֆիլմի պրեմիերան կայացել է 1959 թվականի հունիսին Դուշանբեում։ Սեպտեմբերի 28-ին ֆիլմը ցուցադրվել է Մոսկվայում։

Ֆիլմը պատմում է միջնադարյան հայտնի բանաստեղծ Ռուդաքիի ճակատագրի մասին[3]։ Նա իր ստեղծագործություններն հորինել է էմիր Նասր II-ի պալատում և վայելել նրա աջակցությունը։ Պալատում Ռուդաքին սիրահարվել է Նիգինային՝ հրամանատար Սահլ բին Մանսուրի ստրկուհուն։ Սահլ բին Մանսուրը համաձայնել է իր ստրուկին տալ Ռուդաքիին, սակայն դրանից հետո խաբել է նրան և սպանել Նիգինային։ Նասր II-ի մահից հետո էմիր է դարձել նրա որդի Նուխը, որը հրամայել է կուրացնել Ռուդաքիին։ Այնուամենայնիվ, Ռուդաքին շարունակել է բանաստեղծություններ գրել և դրանք թելադրել իր աշակերտներին։

Դերասան Դեր
Մարատ Արիպով  Ռուդաքի Ռուդաքի
Նոզուկմո Շոմանսուրովա  Ռոբիա Ռոբիա
Մահմուդ Թահիրի Մաջ Մաջ
Դիլբար Կասիմովա  Նիգինա Նիգինա
Սոֆիա Տույբաևա  Մալիկա Մալիկա
Շամսի Ջուրաև  Էմիր Նասր II Էմիր Նասր II
Մուհամեջան Կասիմով[4]  Սահլ բին Մանսուր Սահլ բին Մանսուր
Անվար Թուրաև Շակուրի Շակուրի

Ֆիլմը ստացել է առաջին մրցանակը և «Ոսկե արծիվ» մեդալը Կահիրեում կայացած Ասիայի և Աֆրիկայի երկրների 2-րդ կինոփառատոնում (1960), ինչպես նաև պատվավոր դիպլոմ Մինսկի Համամիութենական կինոփառատոնում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Народный артист Таджикистана Арипов скончался на 84-м году жизни». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 9-ին.
  2. «10 таджикских фильмов, которые знает мир». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 9-ին.
  3. «Բանաստեծի ճակատագիրը» ֆիլմը kinopoisk.ru կայքում
  4. Судьба поэта (1959) Full Cast & Crew

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]