Սաթիմ Ուլուգ-Զոդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սաթիմ Ուլուգ-Զոդա
Ծնվել է սեպտեմբերի 11, 1911(1911-09-11)
Ծննդավայր Namangan Region, Ուզբեկստան
Վախճանվել է հունիսի 25, 1997(1997-06-25) (85 տարեկանում)
Վախճանի վայր Դուշանբե, Տաջիկստան
Մասնագիտություն գրող
Լեզու տաջիկերեն
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ

Սաթիմ Ուլուգ-Զոդա Սաթիմ (տաջ.՝ Сотим Улуғзода, սեպտեմբերի 11, 1911 - հունիսի 25, 1997), տաջիկ խորհրդային գրող։ Տաջիկստանի ԽՍՀ- ԳԱ թղթակից անդամ (1951

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Տաշքենդի լուսավորության ինստ-ը (1929)։ Հայրենական մեծ պատերազմի (1941-1945) մասնակից։ 30-ական թվականների վերջից հանդես է եկել հիմնականում որպես դրամատուրգ («Շոդմոն», 1939, «Կրակում», 1944)։ Ետպատերազմյան տարիներին հրատարակվել են նրա «Ազնիվ ընկերներ» (1947) և ինքնակենսագրական «Մեր կյանքի առավոտը» (1954) վիպակները։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է նաև «Վերակենդանացած հող» (1953) վեպը, «Վոսե» (1967) պատմավեպը, «Ավիցեն- նա» (1957, Վ․ Ս․ Վիտկովչիի հետ) կինոսցենարը և «Ռուդաքի» (1958) պատմական դրաման, որի հիման վրա ստեղծվել է «Բանաստեղծի ճակատագիրը» (1959) կինոնկարը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սաթիմ Ուլուգ-Զոդաը պարգևատրվել է 5 շքանշանով։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png