Jump to content

Բազալտային անդեզիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բազալտային անդեզիտ (Կասկադյան լեռներ)

Բազալտային անդեզիտ (անդեզիտաբազալտ), հրաբխային հիմնային միջանկյալ ապար բազալտների ու անդեզիտների շարքում՝ կազմված պլագիոկլազ, ձիթակն, ամֆիբոլ, մագնետիտ միներալներից և հրաբխային ապակակուց։ Կառուցվածքը հոծ կամ բշտիկավոր է, գույնը՝ սև-մոխրագույն։ Տարբերում են ավգիտրային, ձիթակնային և ապակենման բազալտային անդեզիտներ։ Առաջանում է լավային հոսքերի ձևով հրաբուխների արտավիժումից։ Տարածված է Երևանի շրջակայքում, Լոռու, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։ Օգտագործվում է շինարարության մեջ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։