Բաբի Յառ
Բաբի Յառ անգլ.՝ Babiy Yar | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա և ռազմական ֆիլմ |
Թեմա | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Թվական | 2003 և հուլիսի 3, 2003[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջեֆ Քենյու[2] |
Սցենարի հեղինակ | Արթուր Բրաուներ |
Դերակատարներ | Մայքլ Դեգեն, Բարբարա դե Ռոսի[3], Քեթրին Զաս[3] և Աքսել Միլբերգ[3] |
Երաժշտություն | Ուոլտեր Ուերզովա |
Պատմվածքի վայր | ԽՍՀՄ |
Տևողություն | 108 րոպե |
Բաբի յառ (գերմ.՝ Babij Jar - Das vergessene Verbrechen), գերմանաբելառուսական[4] համատեղ գեղարվեստական ֆիլմ՝ նկարված 2003 թվականին[5], որի ռեժիսորն է Ջեֆ Քենյուն։ Այն նվիրված է 1941 թվականի սեպտեմբերի 29-ին և 30-ին Բաբի յառում կատարված ջարդերին, որի ժամանակ սպանվեցին 33 771 հրեաներ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]1941 թվականի աշունն է։ Խորհրդային բանակը թողնում է Կիևը։ Տիրում է լիակատար քաոս։ Բոլոր խոսակցությունները գերմանացիների կողմից Կիևի գրավման մասին են։ 1941 թվականին Կիևի շրջակայքում ապրում էին երկու ընտանիքներ՝ Լառներ և Օնուֆրիենկոներ։ Ապրում էին նրանք կողք կողքի արդեն 20 տարի, և նրանց երեխաները մեծացան միասին։
Տարածվում են ասեկոսեներ նացիստների գազանաբարո արարքների մասին, թե ինչպես են նրանք դաժանորեն սպանում հրեաներին օկուպացված տարածքներում։ Լառների ընտանիքի ավագը չի հավատում այդ գազանություններին, քանի որ աշխատել է Բեռլինում և գերմանացիներին համարում է քաղաքակիրթ ազգ։
Օնուֆրիենկոների ընտանիքը վաղուց նախանձում է Լառների կրթված ընտանիքին։ Ելենա Օնուֆրիենկոն ողջունում է գերմանական զորքերի մուտքը Կիև։
Գերմանացի գնդապետ Պաուլ Բլոբելը ծրագրում է սպանել Կիևի բոլոր հրեաներին։ Լառներների ընտանիքի մի մասը Ստեփան Օնուֆրիենկոյի օգնությամբ փորձում է փախչել անտառ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայքլ Դեգեն - Գենադի Լառներ
- բարբարա Դե Ռոսի - Նատալյա Լառներ
- Քաթրին Զաս - Լենա Օնուֆրիենկո
- Ակսել Միլբերգ - գնդապետ Պաուլ Բլոբել
- Էվկլիպիդես Կյուձիդիս - Ալեքսանդր Լառներ
- Գլեբ Պորշինև - Ստեփան Օնուֆրիենկո
- Անատոլի Գուրև - Գլեբ
- Օլգա Երոխովեց - Ֆրանկո
- Ալեքսանդր Մարչենկո - Յակով
- Կլաուս Ռատշ - Զինվորական բժիշկ
- Մարկ Այզիկովիչ - կանտոր
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]2-րդ ռեժիսոր. Յուրի Ալեկսեենկո Մարտին Լոմնիցկի
Դերասանների գծով ասիստենտ՝ Տայանա Խոդասևիչ
Բեմիրերի գծով ասիստենտ՝ Դմիտրի Պակլին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.kinokalender.com/film4076_babij-jar-das-vergessene-verbrechen.html
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «КиноПоиск». www.kinopoisk.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.(չաշխատող հղում)
- ↑ Babij Jar, Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Babij Jar - Das vergessene Verbrechen
- Babij Jar - Das vergessene Verbrechen Արխիվացված 2012-02-01 Wayback Machine
- Babij Jar
- BABIJ JAR - DAS VERGESSENE VERBRECHEN Արխիվացված 2010-08-26 Wayback Machine
- Babij Jar - Das vergessene Verbrechen
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2003 դրամա ֆիլմեր
- 2003 ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Գերմանական ֆիլմեր
- Գերմաներեն ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Սև-սպիտակ ֆիլմեր
- Ֆիլմեր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին
- Ֆիլմեր Հոլոքոստի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում ԽՍՀՄ-ում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1941 թվականին