Աքիլլեսի թիվ
Աքիլլեսի թիվ, որևէ ամբողջ թվի ամբողջ աստիճան չհանդիսացող բնական թիվ, որը նաև բաժանվում է իր պարզ բաժանարարներից յուրաքանչյուրի քառակուսու վրա։
Այլ կերպ ասած, n բնական թիվը հանդիսանում է Աքիլլեսի թիվ, եթե տեղի են ունենում հետևյալ երկու պայմանները՝
- n-ը պետք է բաժանվի իր բոլոր պարզ բաժանարարների քառակուսիների վրա, այսինքն, եթե n-ը բաժանվում է p պարզ թվի վրա, ապա այն պետք է բաժանվի նաև p2 թվի վրա,
- n-ը չպետք է լինի որևէ ամբողջ թվի ամբողջ աստիճան, այսինքն, գոյություն չունեն այնպիսի m > 1 և k > 1 ամբողջ թվեր, որոնց դեպքում mk = n։
Աքիլլեսի թվերն իրենց անունը ստացել են ի պատիվ Տրոյական պատերազմի հերոս Աքիլլեսի, ով հզոր էր, բայց կատարյալ չէր։
Աքիլլեսի թվերի հաջորդականությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]n = p1a1p2a2…pkak թիվը Աքիլլեսի թիվ է, եթե min(a1, a2, …, ak) ≥ 2 և gcd(a1, a2, …, ak) = 1։
Մինչև 5000 Աքիլլեսի թվերի հաջորդականությունը՝
- 72, 108, 200, 288, 392, 432, 500, 648, 675, 800, 864, 968, 972, 1125, 1152, 1323, 1352, 1372, 1568, 1800, 1944, 2000, 2312, 2592, 2700, 2888, 3087, 3200, 3267, 3456, 3528, 3872, 3888, 4000, 4232, 4500, 4563, 4608, 5000 (A052486-ի հաջորդականությունը OEIS-ում)։
Աքիլլեսի թվերի հաջորդականության ամենափոքր իրար հաջորդող անդամներն են[1]՝
- 5425069447 = 73 × 412 × 972
- 5425069448 = 23 × 260412
Օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]108-ը պարզ արտադրիչների վերլուծելու արդյունքում ստացվում է, որ 108 = 22 · 33։ 2 և 3 պարզ թվերի քառակուսիները՝ 22 = 4-ը և 32 = 9-ը, 108 թվի բաժանելիներ են։ Քանի որ 108-ը հնարավոր չէ ներկայացնել mk տեսքով, որտեղ m-ը և k-ն 1-ից մեծ ամբողջ թվեր են, ուրեմն 108-ը Աքիլլեսի թիվ է։
Մեկ այլ օրինակ։ 784-ը Աքիլլեսի թիվ չէ։ Ճիշտ է, նրա երկու պարզ բաժանարարների՝ 2-ի և 7-ի քառակուսիները՝ 22 = 4-ը և 72 = 49-ը, 784-ի բաժանարարներ են, բայց 784-ը ամբողջ թվի աստիճան է։ Դրանում կարելի է համոզվել որոշակի մաթեմատիկական գործություններով՝
Այսպիսով, 784-ը Աքիլլեսի թիվ չէ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Carlos Rivera, The Prime Puzzles and Problem Connection, Problem 53 (անգլ.)