Ացետոնային մարմիններ (կետոնային մարմիններ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ացետոնային մարմիններ (կետոնային մարմիններ), օրգանական միացությունների խումբ, բաղկացած –օքսիկարագաթթվից, ացետքացախաթթվից և ացետոնից, որոնք առաջանում են լյարդում՝ ճարպաթթուների ոչ լրիվ օքսիդացումից։ Ախտաբանական պրոցեսների (շաքարախտ, քաղց ևն) ժամանակ ացետոնային մարմինները մեծ քանակությամբ կուտակվում են օրգանիզմում (1 մգ%-ից հասնում են 500 մգ% և ավելի), հատկապես արյան և մեզի մեջ։ Ացետոնային մարմինների ավելացումը բարձրացնում է արյան թթվայնությունը (ացիդոզ) և առաջացնում ինքնաթունավորում։ Ինսուլինի և ածխաջրերի ներարկումը նվազեցնում է ացետոնային մարմինների առաջացումը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 159
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ացետոնային մարմիններ (կետոնային մարմիններ)» հոդվածին։