Արևմտյան ռազմաճակատ (Երկրորդ համաշխարհային պատերազմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երկրորդ համաշխարհային պատերազմի արմտյան ռազմաճակատ, 1939-1945 թվականների Երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմական թատերաբեմ արևմտյան Եվրոպայում։

Արևմտյան ճակատը նշանավորվել է լայնածավալ մարտական գործողությունների երկու փուլով․ առաջին փուլի ռազմական գործողությունները ծավալվեցին պատմական Նիդեռլանդների տարածքում և Ֆրանսիայի հյուսիսային կեսում՝ 1940 թվականի մայիսին և հունիսին, որի ընթացքում տեղի ունեցավ Լյուքսեմբուրգի, Նիդեռլանդների, Բելգիայի և Ֆրանսիայի կապիտուլյացիան, այնուհետև շարունակվեց Գերմանիայի և Բրիտանիայի միջև օդային պատերազմով, որն էլ հանգուցալուծվեց Բրիտնիայի ճակատամարտով, երկրորդ փուլի մեկնարկը դրվեց 1944 թվականի հունիսի 6-ին՝ օկուպացված Հյուսիս-արևմտյան Ֆրանսիա դաշնակցային զորքերի ափհանումներով։ Հակաֆաշիստական ռազմական միջամտությունները Հարավային Եվրոպայում և այլուր հիմնականում դիտվում են որպես առանձին թատերաբեմեր։

1944 թվականի հուլիսի սկզբին այստեղ գործում Էր Գերմանիայի և նրա դաշնակիցների 235 դիվիզիա, իսկ Արևմուտքում՝ միայն 65 դիվիզիա։ Օգտվելով ուժերի ն միջոցների հսկայական գերազանցությունից՝ դաշնակից զորքերը 1944-1945 թվականներին անցկացրին մի շարք հաջող գործողություններ և 1945 թվականի մայիսի սկզբին դուրս եկան Էլբա և Ավստրիայի ու Չեխոսլովակիայի արևմտյան շրջանները, որտեղ հանդիպեցին խորհրադային զորքերին։ Ավարտվեց նաև Իտալիայի ազատագրումը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 635