Jump to content

Արտակ Ապիտոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտակ Ապիտոնյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 26, 1971 (53 տարեկան)
ԾննդավայրԱլաշկերտ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունդիվանագետ
Աշխատանք«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն

Արտակ Գևորգի Ապիտոնյան (օգոստոսի 26, 1971, Ալաշկերտ, Հոկտեմբերյանի շրջան), հայ դիվանագետ, «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն։ Եղել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալը 2018-2021թթ., Շվեդիայում և Ֆինլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը 2013-2018թթ.։

  • 1977-1987 թթ. - սովորել և գերազանցությամբ ավարտել է Հոկտեմբերյանի թիվ 1 միջնակարգ դպրոց։
  • 1987-1992 թթ. - սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը։
  • 1991-1992 թթ. - վերապատրաստվել է Թունիսի Հաբիբ Բուրգիբայի անվան լեզուների ինստիտուտում։
  • 1993 թ. ավարտել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ուսումնասիրությունների ինստիտուտի դիվանագիտական երկարաժամկետ հատուկ դասընթացները։

Դիվանագիտական ծառայությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1993-1995 թթ. - ՀՀ արտաքին գործերի նախարարության Մերձավոր Արևելքի վարչության կցորդ։
  • 1995-1997 թթ. - Եգիպտոսում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար։
  • 1997-1999 թթ. - ՀՀ արտաքին գործերի նախարարության Մերձավոր Արևելքի վարչության երրորդ քարտուղար։
  • 1998 թ. - ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության խորհրդական։
  • 1999-2002 թթ. - Լիբանանում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար / ժամանակավոր հավատարմատար։
  • 2002-2005 թթ. - ՀՀ արտաքին գործերի նախարարություն միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի վարիչ։
  • 2005-2008 թթ. - Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչության ղեկավարի տեղակալ, խորհրդական (Ժնև, Շվեյցարիա)
  • 2008-2009 թթ. - ՀՀ արտաքին գործերի նախարարության քարտուղարության խորհրդական։
  • 2009-2013 թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ։
  • 2013-2014 թթ. - ՀՀ Նախագահի կարգադրությամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի պաշտոնից[1]։
  • 2013-2014 թթ. - ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[2]։
  • 2014-2018 թթ. - ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Ֆինլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[3]։
  • 2018-2021 թթ. - ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ[4]։
  • 2022 թ. փետրվարի 21-ին նշանակվել է «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն[5]։

Դիվանագիտական աստիճան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանեկան կարգավիճակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ա. Ապիտոնյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի պաշտոնից ազատելու մասին
  2. Ա. ԱՊԻՏՈՆՅԱՆԻՆ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  3. Ա. ԱՊԻՏՈՆՅԱՆԻՆ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  4. «ԱՐՏԱԿ ԱՊԻՏՈՆՅԱՆԻՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». www.e-gov.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  5. ««ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» գործում է որպես զարգացման հիմնադրամ • The Future Armenian». futurearmenian.com. 2022 թ․ փետրվարի 23. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 28-ին.
  6. ՀՀ արտակարգ դեuպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աuտիճան շնորհելու մասին
  7. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ