Արմենակ Համբարձումյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | մարտի 23, 1953[1] (71 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1977) |
Մասնագիտություն | համաճարակաբան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1993) |
Աշխատավայր | Հայաստանի ոստիկանություն և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Պարգևներ |
Արմենակ Ձոնիկի Համբարձումյան (մարտի 23, 1953[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ-համաճարակաբան, բժշկական գիտությունների դոկտոր (1993), պրոֆեսոր (2002)։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի վարիչ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմենակ Համբարձումյանը ծնվել է 1953 թվականի մարտի 23-ին Երևանում։ 1960-1970 թվականներին սովորել է Երևանի Լիսիցյանի անվան թիվ 34 միջնակարգ դպրոցում։ 1971 թվականին ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի սանիտարահիգիենիկ ֆակուլտետ։, որն ավարտել է 1977 թվականին։
1977-1979 թթ. – ՀՍՍՀ Ներքին գործերի համակարգում սանիտարական բժիշկ, 1979-1988 թթ. – ԵՊԲԻ համաճարակաբանության ամբիոնին կից ներհիվանդանոցային ինֆեկցիաների կանխարգելման գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, 1988-1993 թթ. – ԵՊԲԻ համաճարակաբանության ամբիոնին կից ներհիվանդանոցային ինֆեկցիաների կանխարգելման գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող, 1988-1991 թթ. – ԵՊԲԻ սանիտարահիգիենիկ և դեղագիտական ֆակուլտետների դեկանի տեղակալ, 1991-1997 թթ. – ԵՊԲԻ սանիտարահիգիենիկ և դեղագիտական ֆակուլտետների դեկան, 1993 թ. – ԵՊԲԻ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, 1994 թ. – ԵՊԲԻ համաճարակաբանության ամբիոնի պրոֆեսոր, 1995 թ. մինչ օրս – ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի վարիչ, 2005-2007 թթ. – ԵՊԲՀ մասնագիտական կրթության ֆակուլտետի դեկան, 2011-2012 թթ. – ԵՊԲՀ հետդիպլոմային և շարունակական կրթության ֆակուլտետի դեկան, 2012-2016 թթ. - ԵՊԲՀ հետդիպլոմային և շարունակական կրթության աշխատանքների գծով պրոռեկտոր,
2016-2019 թթ. ԵՊԲՀ քոլեջի տնօրեն։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1984 թ. - բժշկական գիտությունների թեկնածու` “Համաճարակաբանություն” մասնագիտությամբ, ատենախոսության պաշտպանությունը ԽՍՀՄ ԲԳԱ-ի Ն.Ֆ.Գամալեայի անվան ՀՄԳՀԻ-ում։ Ատենախոսության թեման` ”Նարին-է կաթնաթթվային բակտերիաների համաճարակաբանական արդյունավետությունը ոսկեգույն ստաֆիլոկոկակրության կանխարգելման գործում”:
1993 թ. – բժշկական գիտությունների դոկտոր, ատենախոսությունը հաստատվել է Ռուսաստանի Դաշնության բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից։ Ատենախոսության թեման` “Ներհիվանդանոցային թարախաբորբոքային հիվանդությունների կանխարգելումն ու բուժումը` ժամանակավոր արհեստական բիոցենոզների հիման վրա”:
2002 թ. – շնորհվել է պրոֆեսորի կոչում։
11 թեկնածուական և 1 դոկտորական ատենախոսությունների գիտական ղեկավար է[3]։
Այլ տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արժանացել է մի շարք պարգևների․
1987 թ. – ՀՍՍՀ ԿԳՆ պատվոգիր,
2000 թ., 2010թ. – ԵՊԲՀ ոսկե մեդալներ,
2003 թ. – ՀՀ գիտության և կրթության նախարարության պատվոգիր,
2005 թ. – ՀՀ ԱՆ պատվոգիր,
2007 թ. – ՌԴ բժշկատեխնիկական ակադեմիայի ոսկե մեդալ,
2012 թ. – ՀՀ պաշտպանության նախարարի ժամացույց,
2014 թ. – ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է Նելսոն Ստեփանյանի անվան մեդալով,
2015 թ. – ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից պարգևատրվել է մեդալով։
2000 թ. – ընտրվել է «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների» ասոցիացիայի նախագահ,
2000 թ. – ընտրվել է ՌԴ Բժշկատեխնիկական ակադեմիայի թղթակից-անդամ,
2001 թ. – ընտրվել է ՌԴ Բժշկատեխնիկական ակադեմիայի իսկական-անդամ (ակադեմիկոս), ՀՀ-ում նույն ակադեմիայի մասնաճյուղի նախագահության անդամ։
Մասնագիտական հետաքրքրությունները
Համաճարակաբանություն, մանրէաբանություն, կաթնաթթվային միկրոօրգանիզմների կենսագործունեության արգասիքների օգտագործումը թարախային պրոցեսների բուժման և կանխարգելման համար, ինչպես նաև` կոսմետոլոգիայում։
Հեղինակ է 4 հեղինակային իրավունքի վկայագրի, 16 գյուտարարական առաջարկի, ավելի քան 200 տպագրված աշխատանքների, 1 մենագրության և 3 դասագրքի։
Ամուսնացած է, ունի 2 որդի, 1 թոռ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=8064
- ↑ ysmu.am https://ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «Արմենակ Համբարձումյան».
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմենակ Համբարձումյան» հոդվածին։ |
|
- Մարտի 23 ծնունդներ
- 1953 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոսներ
- Նելսոն Ստեփանյանի մեդալակիրներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Հայ համաճարակաբաններ
- Հայ պրոֆեսորներ