Արմեն Սարգսյան (բանաստեղծ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Սարգսյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | 1991 |
Ծննդավայր | Գեղաշեն, Աբովյանի շրջան |
Մասնագիտություն | գրականագետ և բանաստեղծ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Պարգևներ |
Արմեն Հրաչյայի Սարգսյան (1991, դեկտեմբերի 31, գ. Գեղաշեն, Կոտայքի մարզ), հայ բանաստեղծ, գրականագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1998-2008 թվականներին սովորել է տեղի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցում։ 2008 թվականին ընդունվել և 2014 թվականին ավարտել է ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետը (ավարտական աշխատանքի թեման՝ Ղևոնդ Ալիշանի «Սիսական» աշխատության գրական արժեքը)։ 2014-2016 թվականներին սովորել է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում, մասնագիտացումը՝ լեզվաբան (մագիստրոսական աշխատանքի թեման՝ Ղևոնդ Ալիշանի «Սիսական» աշխատության տերմինաբանությունը)։ 2012-2013 թվականներին ավարտել է «Հույսի կամուրջ» ՀԿ լրագրության դասընթացը, սովորել Նունե Ալեքսանյանի դասարանում։
2010-2012 թվականներին զորակոչվել է Հայաստանի զինված ուժեր։ 2012 թվականին նրա՝ «Ես քո կենդանի սուրն եմ, հայրենի՛ք» պատմվածքը լավագույնն է ճանաչվել ՀՀ ԶՈւ-ում։ 2014 թվականին ժամանակակից հայոց լեզվի վերաբերյալ նրա փոփոխությունների ծրագիրն արժանացավ Բրիտանական խորհրդի կրթաթոշակին։ 2013-2016-ին եղել է ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահը։ 2014 թվականին հիմնադրել է «Կարդացի և...» գրքի համաբուհական քննարկումների ակումբը։ 2010 թվականից թղթակցել է տպագիր և էլեկտրոնային տարբեր լրատվականների։ 2014 թվականին համահեղինակությամբ հիմնադրել է «Արեգ» մանկապատանեկան ամսաթերթը։ 2014-2015 թվականներին լրագրություն և խոսքի մշակույթ է դասավանդել ՀՊՄՀ հիմնական դպրոցում։ 2015 թվականից ՀՀ մշակույթի նախարարության գրական ծրագրերի համակարգողն է։ «Այսպիսին է կյանքը» կայքէջի հիմնադիր խմբագիրն է։ Շուրջ մեկ տասնյակ գիտական հոդվածի հեղինակ է։ Ստեղծագործությունները հրապարակվել են «Գրանիշ»-ում, «Գրեթերթ»-ում, «Գարուն»-ում, «Նարցիս»-ում։ «Գրանիշ» գրական համայնքում 2015 թվականի ընթացքում ամենաընթերցված գրողն է։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրիտանական խորհրդի կրթաթոշակ, 2014
- Պողոսյան մրցանակ, 2017[1]
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չկարդացած գրքերի փոխարեն (բանաստեղծություններ), Ե., Անտարես, 2016։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արմեն Սարգսյան». boghossianprize.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.