Արմավիրի էլամերեն արձանագրություն
Արտաքին տեսք
Արմավիրի էլամերեն արձանագրություն, անտիկ շրջանի սեպագիր արձանագրություններ։ Հայտնաբերվել են Երվանդունիների թագավորության մայրաքաղաք Արմավիրի միջնաբերդի 1988 թվականի պեղումների ժամանակ։ Հնագիտական արշավախումբը գլխավորել է Գ. Տիրացյանը։ Հայկական լեռնաշխարհում գտնված էլամերեն միակ արձանագրությունն է։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաղկացած են երեք կավե սալիկների մեկ անվնաս և երկու վնասված բեկորներից։ Անվնաս սալիկը վերծանել են էլամերենի մասնագետներ Ի. Դյակոնովը և Ն. Յաիկովսկայան։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սեպագիրը հայտնաբերող հնագետ Գ. Տիրացյանը նշել է. սեպագրերի լեզուն՝ էլամերեն է, այն պատմում է Ջրհեղեղի և Գիլգամեշի էպոսի մասին։
- Լեզվաբան-հայագետ Ա. Մուշեղյանը մեջբերում է Գ. Տիրացյանի Արմավիրում գտած էլամերեն արձանագրության սալիկների բովանդակությունը կապված Գիլգամեշի և Ջրհեղեղի պատմության հետ՝ Ջրհեղեղի շումերա-աքքադական և քաղդեական ավանդությամբ։
- Ի. Դյակոնովը և Յաիկովսկայան գրում են, որ արձանագրություներից մեծն անմիջականորեն առնչվում է հին արևելյան հանրածանոթ առասպելական հերոսի՝ Գիլգամեշի անվան հետ։ Կազմված է սցենարի ձևով, որի մեջ հանդես են գայիս մենակատարները՝ Գիլգամեշը, Սիդուրին և խումբը, և որ իբրև թե էլամցիները Արմավիրում մասնակցել են Ուրարտուի թագավոր Սարդուրի Բ-ի (մոտ մ. թ. ա. 760 թ.) ամուսնությանը՝ էլամուհու հետ։ Այլ խոսքով Գիլգամեշի էպոսը ներկայացված է թատերականացված ձևով։
Վերծանողները փաստագրել են, որ մինչև այժմ Գիլգամեշի մասին էպոսը հայտնի էր չորս լեզուներով՝ շումերերեն, աքքադերեն, խեթերեն և խուռիերեն։ Այլ լեզուներում՝ Սերդուրին հանդես է գալիս որպես արքայի մատռվակը, իսկ ըստ Արմավիրի արձանագրության՝ Սարդուրի արքան է։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- И. М. Дьяконов и Н. Б. Яиковская. Эламский диалог Гильгамеша и Сидури и другие эламские тексты из Аргиштихинеле (Армавир).
- Պատմա-բանասիրական հանդես, № 2 . pp. 55-62. ISSN 0135-0536