Արկածախնդրություն
Արտաքին տեսք
Արկածախնդրություն , մարդկանց վարք, գործողություն, որ բնութագրվում է հանուն արագ օգուտ ստանալու ՝ անսկզբունք վտանգավոր գործելակերպով։
Արկածախնդրությունը քաղաքականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արկածախնդրություն քաղաքականության մեջ ՝ քաղաքական գործիչների անսկզբունքային, չմտածված քայլեր, որ կատարվում են հեշտ հաջողության հասնելու համար։ Նման մտածելակերպի հիմքում ընկած է իրական քաղաքական վիճակի անտեսումը, քաղաքական իրավիճակների լուրջ կանխատեսման նկատմամբ արհամարհանքը և այնընդունակությունը։
Քաղաքական արկածախնդրության հետևանքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքական արկածախնդրությունը մեծ վտանգ է ներկայացնում և որպես կանոն դատապարտված է անհաջողության։ Այն հանգեցնում է հասարակական-քաղաքական իրավիճակի, տնտեսության ապակայունացմանը, վտանգում է ժողովրդի ու երկրի ապագան, կարող է ունենալ այլ բացասական հետևանքներ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
- Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
- А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва