Արխիտեկտոնիկա
Արտաքին տեսք
Արխիտեկտոնիկա (հունարեն՝ άρχιτεχτονιχή - շինարվեստ, ճարտարապետություն), ճարտարապետության մեջ կառուցողական արվեստի գլխավոր սկզբունքը, շինության, նաև կլոր քանդակի կամ դեկորատիվ արվեստի ծավալային ստեղծագործության կոնստրուկտիվ համակարգին հատուկ կառուցվածքային օրինաչափությունների գեղարվեստական արտահայտությունը։ Արխիտեկտոնիկան դրսևորվում է կրող և կրվող մասերի փոխադարձ կապի և փոխդասավորվածության, կոնստրուկցիայի ստատիկ ճիգերը ակներ և դարձնող ռիթմական կարգի, մասամբ նաև համաչափությունների, գույնի միջոցով։ Արխիտեկտոնիկա ասելով լայն առումով հասկանում են գեղարվեստական ստեղծագործության (նկարի, սիմֆոնիայի, կինոնկարի, վեպի և այլն) կառուցիկությունը, որը պայմանավորում է նրա գլխավոր և երկրորդական տարրերի ներդաշնակ հարաբերակցությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 68)։ |