Արիստես
Արտաքին տեսք
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b8/Aristaeus_Bosio_Louvre_LL51.jpg/220px-Aristaeus_Bosio_Louvre_LL51.jpg)
Արիստես, Ապոլլոնի և հավերժահարս Կյուրենեայի որդին, առաջին մեղվաբույծը։ Ըստ դիցաբանության՝ մարդկանց սովորեցրել է մեղրի գործածությունը և կաթի մակարդումը։ Համարվել է հողի, հողագործության աստվածը, ինչպես նաև հոտերի ու հովիվների հովանավորը։ Մարդկանց սովորեցրել է նաև գինեգործություն[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գ․ Գալստյան «Դիցաբանական անունների և դարձվածքների համառոտ բացատրական բառարան», 1966 թ, Երևան
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արիստես» հոդվածին։ |
|