Արինա Մոսկալենկո
Արինա Մոսկալենկո | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | ռեգբի յունիոն խաղացող |
Ծննդյան ամսաթիվ՝ | փետրվարի 6, 1996 (28 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ուժգորոդ, Ուկրաինա |
Արինա Ստանիսլավովնա Մոսկալենկո (ռուս.՝ Арина Станиславовна Москаленко, նախքան ամուսնությունը՝ Բիստրովա, Быстрова, փետրվարի 6, 1996, Ուժգորոդ, Ուկրաինա), ռուս ռեգբիստ «РГУТИС-Подмосковье» ակումբի խաղացող[1]։ Եվրոպայի չեմպիոն (2016, 2017[2], 2018), Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեգբիով զբաղվել սկսել է 2014 թվականի սեպտեմբերից, ավելի վաղ զբաղվել է բարձրացատկով (13 տարեկանում ստացել է սպորտի վարպետի թեկնածուի կոչում), ամերիկյան ֆուտբոլով (ոչ կոնտակտային տարբերակով)։ Հրավիրվել է «ՌԳՈՒՏԻՍ-Պոդմոսկովիե»՝ իր քրոջ հետ փորձաշրջան անցնելու։ 2015 թվականին Ռուսաստանի առաջնությունում զբաղեցրել է 5-րդ տեղը, ինչը եղել է Արինա Մոսկալենկոյի դեբյուտային ելույթը համառուսաստանյան պաշտոնական մրցաշարերում։ Նույն թվականին նվաճել է Ռուսաստանի գավաթը[3]։
Ընդգրկվել է Ռուսաստանի ռեգբի-7 հավաքականում, նորամուտը նշել է 2015 թվականի դեկտեմբերի 4-ին Ավստրալիայի դեմ Ռուսաստանի հավաքականի խաղում աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում (մինչ այդ խաղադաշտ դուրս չէր եկել)՝ խաղադաշտ դուրս գալով հանդիպման վերջին երեք րոպեներին[4]։ Արդյունքում թիմը նվաճել է արծաթե մեդալներ։ Արինա Մոսկալենկոն նաև ներգրավվել է 2017/2018 մրցաշրջանի համաշխարհային սերիայի խաղերին (այդ թվում՝ Դուբայի[5], որտեղ նվաճել է բրոնզե մեդալներ[6] և Սիդնեյի[7] էտապներում)։ Երեք անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն (2016, 2017 և 2018 (երկու փուլով)[8][9]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունի երկվորյակ քույր՝ Դարյա Շեստակովան, որը նույնպես Ռուսաստանի ռեգբի-7-ի հավաքականի և «ՌԳՈՒՏԻՍ-Պոդմոկովիեի» խաղացող է։
Ամուսինը՝ Դենիս Մոսկալենկոն, «Մոսկովսկիե Դրակոնի» ակումբի ռեգբիստ է։ Նրանց դուստրը՝ Լյուդմիլան, ծնվել է 2021 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 15 самых красивых регбисток России(ռուս.)
- ↑ Российские регбистки в четвертый раз в истории выиграли чемпионат Европы(ռուս.)
- ↑ Команда «РГУТИС-Подмосковье» завоевала Кубок России по регби-7 Արխիվացված 2019-02-08 Wayback Machine(ռուս.)
- ↑ Арина Быстрова: «У нас в группе сборная Австралии. Это Олимпийские чемпионы»(ռուս.)
- ↑ Турнир в Дубае: провал у мужчин, медали у женщин(ռուս.)
- ↑ Женская сборная России по регби-7 завоевала бронзу на этапе Мировой Серии в Дубае(ռուս.)
- ↑ Россиянки победили американок в стартовом матче на этапе Мировой серии по регби-7(ռուս.)
- ↑ Состав женской сборной России по регби-7 для подготовки к первому этапу чемпионата Европы Արխիվացված 2018-10-11 Wayback Machine(ռուս.)
- ↑ Состав женской сборной России по регби-7 на этап чемпионата Европы в Казани Արխիվացված 2018-10-11 Wayback Machine(ռուս.)